Կարևոր Ծանուցում
08.11.2024
Երևանում Լեհաստանի Հանրապետության Դեսպանության մոտակայքում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած կյանքի և առողջությանը սպառնացող վտանգի պատճառով դեսպանատան Հյուպատոսության և Պոլոնիայի հարցերով բաժինը կասեցնում է բոլոր ընդունելությունները մինչև հաջորդ ծանուցումը:
Դեսպանությունն անմիջապես տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վերոնշյալ իրադարձության մասին և միաժամանակ խնդրել ՀՀ պետական մարմիններին կամ հիմնարկներին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելու հյուպատոսական գրասենյակ այցելուների անվտանգությունը։
Մինչ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարձագանքեն այս հարցին և գրասենյակի անվտանգությունն ապահովելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, հյուպատոսական բաժնի այցելուների ընդունելությունները մնում են կասեցված։
Շվեյցարիայի համար վիզա ստանալու հրատապ անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապվել Վրաստանի Թբիլիսի քաղաքում գտնվող Շվեյցարիայի դեսպանատան հետ: