Հայաստան
Լեհաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին փետրվարի 26-ին
Քաղաքական համագործակցություն
Քաղաքական համագործակցություն Լեհաստանի Երրորդ Հանրապետության ընթացքում
Լեհաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի Հանրապետության հետ 1992թ-ի փետրվարի 26-ին, այդուհանդերձ պաշտոնական գործընթացն ավարտվել է 1992թ-ի նոյեմբերին: Վարշավայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բացվել է 1998թ-ի ապրիլի 6-ին, իսկ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը`2000թ-ի փետրվարի 28-ին:
Բարձրաստիճան մակարդակում առաջին այցը Հայաստան տեղի է ունեցել 2001թ-ի նոյեմբերին. Այդ ժամանակ Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Քվաշնևսկին, ով հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հերթական տարիներին քաղաքական ոլորտում հարաբերություններն ավելի են ամրապնվել:
Տնտեսական համագործակցություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը 2018թ-ին կազմել է 1,92 մլդ ԱՄՆ դոլար` Հայաստանի առևտրային ընդհանուր շրջանառության 26,1%-ը, իսկ Եվրամիության անդամ-պետությունների հետ` 1,83 մլդ ԱՄՆ դոլար, որն էլ հանդիսանում է Հայաստանի Հայաստանի շրջանառության 24.8%: Հայաստանի համար որպես գլխավոր առևտրային գործընկերներ Եվրամիության անդամ-պետություններից հանդիսանում է Գերմանիան, Բուլղարիան, Իտալիան, Հոլանդիան և Բելգիան (զանազան աղբյուրներում կարելի է գտնել տեղեկություններ, որ Հայաստանի գլխավոր գործընկերը ԵՄ-ն է, սակայն ցուցանիշները հակասում են դրան): 2018թ-ին Լեհաստանը`որպես առևտրային գործընկեր, զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը: Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրային շրջանառությունը կազմում է Հայաստանի ընդհանուր շրջանառության միայն 0.71%: Երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը համեմատաբար փոքր է. շրջանառությունն ամեն տարի կազմում է մի քանի տասնյակ միլիոն դոլար, ընդ որում ՝ Հայաստանը գրանցել է փոխադարձ առևտրի բացասական հաշվեկշիռ: 2014թ-ից ի վեր Հայաստանում լեհական միակ ներդրումը «Լուբավա-Արմենիա» ռազմատեխնիկա արտադրող ընկերությունն է: 2017թ-ի դեկտեմբերի 14-ին «Լյուբավա-Արմենիա» ընկերության և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև հատուկ սարքավորումներ մատակարարելու մասին նոր համաձայնագիր է կնքվել, որն ավարտվելու է`2019թ-ի առաջին եռամսյակում:
Մշակութային համագործակցություն
Մշակութային համագործակցությունն առաջին հերթին Հայաստանում լեհական արդի արվեստի և գրականության մասին տեղեկությունների տարածումն է, որն իրականացնում է ինչպես Երևանում Լեհաստանի դեսպանությունն, այնպես էլ «Պոլոնիա» Հայաստանում լեհերի միությունը: Երկրում գործող թատրոնների, պատկերասրահների և հրատարակչությունների հետ համագործակցությունը ծառայում է լեհական մշակույթի, սովորույթների և ավանդույթների վերաբերյալ գիտելիքների ձևավորմանն ու տարածմանը: Տարածաշրջանի ամենակարևոր և ամենատարածված փառատոների կողմից կազմակերպված միջոցառումները մեծ նշանակություն ունեն լեհական մշակույթի առաջխաղացման գործում. մանատիպ խոշոր նախաձեռնություններից են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնը, «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը: Նշյալ նախաձեռնությունները գրավում են հանդիսատեսի մեծ լսարան` ծանոթացնելով հայ և միջազգային հանրությանը լեհական կինեմատոգրաֆիայի և վիզուալ արվեստի ամենահետաքրքիր ժառանգության հետ: Հարկ է նաև շեշտել, որ 2018թ-ից Երևանում Լեհաստանի դեսպանությունը հանդիսանում է ՅՈՒՆԻՔ` Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների գլոբալ ցանցի հայաստանյան կլաստրի անդամ:
Հղումներ
EUNIC Armenia
Գիտական համագործակցություն
Լեհաստանի և Հայաստանի գիտական համագործակցության ոլորտում պետք է շեշտել, որ 2011 թ-ից ի վեր գործում է Լեհաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում համագործակցության կատարողական ծրագիրը: Օտարերկրյա ուսանողները կարող են մասնակցել բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի գիտական աստիճաններում գործող կրթական փոխանակումների ծրագրերին: Հայաստանի համար կարևոր ձեռքբերում է նաև ERASMUS+ ծրագրի անդամ լինելը: Շնորհիվ փոխանակման ծրագրերի հայ ուսանողները հնարավորություն են ստանում բարելավելու իրենց հաղորդակցական, լեզվի և միջմշակութային շփումների հմտությունները: Դեսպանությունը հետամուտ է լինում նաև խորացնելու համագործակցությունը Ակադեմիական փոխանակման ազգային գործակալության (NAWA) հետ ` հայ ուսանողներին ներկայացնելով Լեհաստանում գործող կրթաթոշակային ծրագրեր: Կրթաթոշակային և փոխանակման ծրագրերի վերաբերյալ տեղեկությունները հանրությանն են ներկայացվում և տարածվում սոցիալական ցանցերի, դեսպանության պաշտոնական կայքէջի միջոցով, ինչպես նաև տեղական կրթական հաստատությունների հետ համագործակցության շնորհիվ: Հարկ է նշել, որ գիտական համագործակցությունը առավել զարգանում է հնագիտության ոլորտում. այս ոլորտում հատկանշական է 2014թ-ից Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության կենտրոնի և Հայաստանի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջև ձևավորված գործակցության հեռանկարները: Վարշավայում ստորագրվել է 2018-2022 թթ. գործակցության համաձայնագիր, որը նախատեսում է գիտահետազոտական ու գիտագործնական աշխատանքներ Մեծամոր հնավայրի տարածքում, հնագիտական նյութերի քիմիական և ռադիոածխածնային անալիզների իրականացում արտերկրում, երիտասարդ կադրերի փոխանակում, որակավորում, համատեղ հրատարակությունների, գիտակրթական ծրագրերի իրականացում:
Միջազգային պայմանագրերով կարգավորված Լեհաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության կրթական մարմինների կողմից տրված փաստաթղթերը: Հայաստանի Հանրապետությունում ձեռքբերված վկայականների, դիպլոմների, գիտական աստիճանների և կոչումների ճանաչման համար իրավական հիմք է հանդիսանում 2004թ-ի օգոստոսի 6-ին սահմաված, այսպես կոչված, 1972թ-ի Պրահայի կոնվենցիան: Բոլոր փաստաթղթերը, որոնք տրվել են սույն կոնվենցիայի գործելու ժամանակաշրջանում և բավարարում են նրանում սահմանված պայմանները, ճանաչվում են որպես հավասարազոր լեհական փաստաթղթին: Կոնվենցիայի շրջանակներում տրված դիպլոմների ճանաչման համար անհրաժեշտ է դիմել Գիտական փոխանակման ազգային գործակալություն (NAWA): 2004թ-ի օգոստոսի 6-ից հետո Հայաստանի Հանրապետությունում տրված դիպլոմների և գիտական աստիճանների, ինչպես նաև նշյալ տարեթվից առաջ տրված բժիշկների, ատամնաբույժերի, դեղագործերի, բուժքույրերի, մանկաբարձուների, անասնաբույժերի և ճարտարապետների դիպլոմների ճանաճումը հնարաոր է միայն նոստրիֆիկացիա կատարելուց հետո: