In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

«Ներդրումներ և բիզնես հնարավորություններ լեհական և հայկական ստարտափ էկոհամակարգերում»

21.10.2021

Հոկտեմբերի 15-ին Երևանի պետական համալսարանի ‹‹ISTC›› Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ նորարարության ոլորտում հայ-լեհական համագործակցության խթանմանը միտված գիտաժողով։

Możliwości biznesowe i inwestycyjne w ekosystemie startupowym Polski i Armenii

«Ներդրումներ և բիզնես հնարավորություններ լեհական և հայկական ստարտափ էկոհամակարգերում» գիտաժողովի կազմակերպիչը Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունն էր՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ։

Միջոցառումն անցկացվեց հիբրիդային ձևաչափով՝ Լեհաստանից և Հայաստանից հյուրերին ընձեռելով նաև առցանց տարբերակով մասնակցության հնարավորություն։ Գիտաժողովի գլխավոր նպատակը Լեհաստանի և Հայաստանի ստարտափ էկոհամակարգերի ավելի խորն ուսումնասիրությունն էր, ինչպես նաև երկու երկրների ստարտափերի միջև համագործակցության դյուրացումը։ Երկու երկրներում լայն գործընկերային ցանցի ստեղծմամբ անհրաժեշտ պայմաններ են ձևավորվում լեհական և հայկական ընկերությունների, ստարտափերի միջև համապատասխան ոլորտներում համագործակցության ծավալման համար։

Միջոցառման թիրախային խմբերն էին՝ ստարտափերը, հետազոտական և զարգացման կենտրոնները, գյուտարարները, հասարակական ակտիվիստներն ու ինսայդերները, համալսարանական ստարտափ լաբորատորիաները և  վենչուրային ներդրողները։

Գիտաժողովն ավելի հստակ պատկերացում տվեց մասնակիցներին (Լեհաստանի և Հայաստանի ստարտափերի ներկայացուցիչներին) ստարտափ էկոհամակարգերի գործունեության սկզբունքների և դրանց հետ կապված Լեհաստանում և Հայաստանում գործող իրավական կարգավորումների վերաբերյալ: Ձեռք բերված տեղեկատվությունը կօգտագործվի դեսպանության և իր գործընկերների կողմից նորարարության ոլորտում համագործակցության խթանմանը միտված աշխատանքների իրականացման ընթացքում՝ հաջորդ տարի կազմակերպվելիք լավագույն ստարտափ նախագծերի մրցույթի շրջանակներում ։

Գիտաժողովն իրենց ներկայությամբ պատվեցին Լեհաստանի ԱԳ պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչը և Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։
Միջոցառմանը Վարշավայի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Մարեկ Դիեթլը ներկայացրեց ստարտափերի գործունեության ակտիվացմանն ուղղված գործընթացը։

Հանդիպման երկրորդ մասում անցկացվեց համագործակցության հաստատման (‹‹matchmaking››) միջոցառում լեհական և հայկական 10 նախապես ընտրված ստարտափերի մասնակցությամբ։ Ստարտափերի ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր հնչեցրին ներկայացված տեխնոլոգիաների և համաֆինանսավորման ձեռքբերման հնարավորությունների առնչությամբ։

Գիտաժողովն անշուշտ կնպաստի նորարարության ոլորտում ավելի ակտիվ համագործակցության ծավալմանը։

Լուսանկարներ (6)

{"register":{"columns":[]}}