In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխությունների վերաբերյալ

17.11.2020

2020 թ․ հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1756-Ն որոշումը, որով փոփոխություն է կատարվել ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում։

koronawirus_EN

Ըստ վերոնշյալ որոշման`

✅Եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։ 

✅ Եթե առկա չէ Covid-19 բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ 

Կառավարության նոր որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն։ Պետք է կցվի ձևաթուղթ՝ ստորագրված ու կնիքով, որում առկա կլինեն հետազոտությունն իրականացրած կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները, ղեկավարի անունը, հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը: 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը։ 

Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

Եթե վերը նշված սահմանված ձեւի սերտիֆիկատ առկա չէ և  հոսպիտալացման կարիք չկա, ապա մյուս բոլոր դեպքերում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: 

Նմուշառման կետերն իրականացնում են նմուշառումը և անձի տվյալները մուտքագրում և ինքնամեկուսացումը գրանցում ԱՐՄԵԴ համակարգում՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ստուգելով կոնտակտային հեռախոսահամարի իսկությունը՝ նշված հեռախոսահամարին զանգ կատարելու միջոցով: Նմուշառումից հետո նմուշառման կետի կողմից ժամանողին տրամադրվում է նմուշառումը և ինքնամեկուսացման գրանցումը հավաստող փաստաթուղթ: 

ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին:

ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

Այլ մանրամասներ՝

 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147188&fbclid=IwAR09m-nV5dtn_q4OlgMtCipN_aVRTx9kUPTvtfEM43wgJ5UmYz8jEDuEXcY

 

{"register":{"columns":[]}}