Օտարերկրացու կողմից մուտքի արտոնագրի համար դիմումին ներկայացվող ճանապարհորդական բժշկական ապահովագրության պահանջների փոփոխությունների վերաբերյալ
17.12.2020
Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ 2020 թ. դեկտեմբերի 1-ից փոփոխության են ենթարկվել օտարերկրացու կողմից մուտքի արտոնագրի համար դիմումին ներկայացվող ճանապարհորդական բժշկական ապահովագրությանը վերաբերող պահանջները:
Ճանապարհորդական բժշկական ապահովագրությունը բավարարում է նոր պահանջներին, եթե.
- նախատեսում է ապահովագրական կազմակերպության կողմից առնվազն 30,000 եվրոյի ապահովագրավճար,
- վավերական է օտարերկրացու` Լեհաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ամբողջ ընթացքի համար,
- հոգում է բոլոր ծախսերը, որոնք կարող են առաջանալ տվյալ տարածքում գտնվելու ընթացքում` բժշկական նկատառումներով պայմանավորված պարտադիր վերադարձի, հրատապ անհրաժեշտ բուժօգնության, հիվանդանոցային հրատապ բուժման, մահվան պարագայում,
իսկ ապահովագրական ընկերությունը `
- պարտավորվում է փոխհատուցել ապահովադրված անձին տրամադրված բուժօգնության ծախսերը` այդ բուժօգնությունը տրամադրած մարմնի կողմից համապատասխան հաշվի ներկայացման հիման վրա,
- ապահովում է ապահովագրական ընկերության կողմից աջակցվող ապահովագրական պատահարի վերաբերյալ դիմումների ընդունման կենտրոնի շուրջօրյա ծառայություն:
Եթե ապահովագրական ընկերությունը չունի նստավայր կամ մասնաճյուղ Լեհաստանի Հանրապետության, այլ ԵՄ անդամ-պետության, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (EFTA), Եվրոպական տնտեսական համագործակցության անդամ-պետության կամ Շվեյցարիայի Համադաշնության տարածքում, ինչպես դա նախատեսված է 2018 թ. մարտի 6-ի` Լեհաստանի Հանրապետության տարածքում տնտեսական շրջանառության մեջ օտարերկրյա կազմակերպությունների և անձանց մասնակցության հիմունքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով, ապա նա պետք է բավարարի նաև լրացուցիչ պայմանների, այսինքն`
- հրապարակի աուդիտի արդյունքները, աուդիտն անցկացնի միջազգային ճանաչում ունեցող կազմակերպության միջոցով և աուդիտի արդյունքների մեջ ներգրավի նաև Լեհաստանի տարածքում առողջապահական աջակցություն տրամադրված մարմնի կողմից ներկայացված բողոքների կարգավորման հնարավորության վերաբերյալ տեղեկույթ,
- հրապարակի առնվազն կիսամյակային տվյալներ ստացված վճարների ու ճանապարհորդական առողջական ապահովագրությունների հիման վրա տրամադրված ապահովագրավճարների չափի վերաբերյալ: