Մուտքի արտոնագրի դիմում-հայտերի մերժման դեպքում ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ տեղեկատվություն
13.08.2021
Լեհաստանում ուսում ստանալու կամ ուսումը շարունակելու նպատակով Մուտքի արտոնագրի դիմում-հայտերի մերժման դեպքում ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ տեղեկատվություն:
Պետական բուհերի կողմից կրթական ծառայությունների դիմաց վճարների գանձման պայմանները կարգավորվում են 2018 թվականի հուլիսի 20-ի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով, իսկ ոչ պետական բուհերի դեպքում դրանք բխում են այդ բուհերի ներքին կանոնակարգից:
Ուսումնառության ընդունված ուսանողները համալսարանների հետ կնքում են պայմանագրեր, որոնք պարունակում են ընդունելության գործընթացի, ուսման ընթացքի հետ կապված հատուկ պայմաններ, ինչպես նաև ուսման վարձավճարի չափին վերաբերող և վարձի փոխհատուցման հետ կապված կանոնների վերաբերյալ դրույթներ:
Բոլոր թեկնածուները պետք է մանրամասն ուսումնասիրեն այս փաստաթղթերը, մասնավորապես, վճարովի ուսման դեպքում` վարձի փոխհատուցում ստանալու կանոնների դրույթները:
Փոխհատուցման հարցերը լուծվում են անմիջապես ուսանողների և համալսարանների միջև: Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Լեհաստանի Հանրապետության դեսպանությունները, ինչպես նաև Լեհաստանի Հանրապետության հյուպատոսությունները միջնորդ չեն հանդիսանում ուսանողի և համալսարանի միջև և չունեն իրավական միջոցներ՝ մուտքի արտոնագրային դիմում-հայտի մերժում ստացած օտարերկրացուն թույլատրել ստանալ իր կողմից վճարված ուսման վարձի փոխհատուցում:
Եթե համալսարանը չի հետևում ուսանողի հետ կնքված պայմանագրի դրույթներին, մասնավորապես, չի վերադարձնում վճարը պայմանագրով նախատեսված դեպքում, ուսանողի վարձավճարների վերաբերյալ պահանջները կարող են ներկայացվել միայն քաղաքացիական օրենսդրության միջոցով: