Լեհաստանի մուտքի պարզեցված ընթացակարգ բժշկական ոլորտում աշխատելու նպատակով
09.06.2021
Բժշկական գործունեություն ծավալելու նպատակով 2020թ-ի դեկտեմբերի 30-ից գործում է Լեհաստան մուտք գործելու դյուրացված ընթացակարգ:
Նոր կանոնները վերաբերում են Եվրամիության անդամ չհանդիսացող պետություններում աշխատելու որակավորում ստացած ստորոնշյալ մասնագետներին`
1. բժիշկներին,
2. ատամնաբույժներին,
3. բուժքույրերին,
4. մանկաբարձուհիներին,
5. փրկարար ծառայության բժիշկներին:
Թվարկված մասնագիտություններում աշխատելու նպատակով թույլտվության ձեռքբերման կարգը դյուրացվել է, իսկ գործընթացը զգալիորեն կրճատվել: Լեհաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, ինչպես նաև Լեհաստանի հյուպատոսների միջնորդությամբ ներկայացված դիմումները ենթակա են արագ ուսումնասիրման:
Բժշկական ոլորտում աշխատելու նպատակով դյուրացված կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հասանելի են հետևյալ հղումով, ինչպես նաև Լեհաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կայքէջում:
Թեժ գծի հեռախոսահամար` (+48) 22 427 65 60, (սպասարկվում է լեհերեն, ուկրաիներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով)
Թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին` ժամը 08:00-ից 18:00 (Լեհաստանի ժամանակով):
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար հետաքրքրված անձինք կարող են դիմել Երևանում Լեհաստանի դեսպանություն: