In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

«Լեհական օգնություն»․ նոր քայլարշավային երթուղի «Սևան» ազգային պարկում

27.09.2024

Polish Aid - նոր քայլարշավային երթուղի

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը սիրով տեղեկացնում է «Սևան» ազգային պարկում նոր քայլարշավային երթուղու բացման մասին։ Նախագիծը ֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից՝ «Լեհական օգնություն» ծրագրի շրջանակներում։
Նախագիծը միտված էր «Սևան» ազգային պարկի տարածքում ենթակառուցվածքների բարեկարգմանն ու վերականգնմանը՝ գծանշելով քայլարշավային արահետը, որը կապում է Սևանի բուսաբանական այգին Արջանոց լեռան ամենաբարձր գագաթի հետ՝ երևան բերելով դեպի Սևանա լիճ բացվող ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։
Գծանշված արահետները կնպաստեն առավել անվտանգ դարձնելու քայլարշավները և ավելի կայուն օգտագործելու բնական ռեսուրսները ՝ գլխավորապես տվյալ տարածաշրջանում զբոսուղիների կարգավորման միջոցով։
Աշխատանքի արդյունքում վերականգնվել և գծանշվել է արդեն իսկ գոյություն ունեցող արահետը՝ ապահովելով «Սևան» ազգային պարկի հյուսիսային հատվածի հետ կապը, ինչպես նաև տեղադրվել է նստարան՝ այցելուների հանգստի համար։
Նախագիծը համախմբել է տեղի կամավորներին և մասնագետներին, ովքեր «Սևան» արշավականների ակումբի ներկայացուցիչների հետ միասին աշխատել և մնացել են ճամբարում։ Կամավորները ձեռք են բերել գիտելիքներ արահետների գծանշման և կառուցման տեխնիկայի վերաբերյալ՝ ի նպաստ ուղիների պահպանմանն ու դրանց հետագա կայուն զարգացմանը։
Բացման արարողությունը մեկնարկեց խմբային արշավով։ ԳՏՀ (GPS) արահետը և նկարագրությունը շուտով հասանելի կլինեն հայկական հավելվածներում և տուրիստական հարթակներում։
Ցանկանում ենք աջակցության համար շնորհակալություն հայտնել տեղական իշխանություններին, «Սևան» ազգային պարկին, «ԹՐԵՅԼՍ ՖՈՐ ՉԵՅՆՋ» կազմակերպությանը, «Սևան» արշավականների ակումբին, Սևանի բուսաբանական այգուն։

Լուսանկարներ (4)

{"register":{"columns":[]}}