Մարդասիրական օգնության տրամադրում «Լեհական օգնություն» ծրագրի շրջանակներում
03.12.2020
Հայաստանում հանրային առողջապահության ոլորտում կարևորագույն խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով` Երևանում Լեհաստանի դեսպանությունը, իր գործընկեր «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, իրականացրել է ռազմական գործողությունների արդյունքում ծանր վիրավորում ստացած անձանց ուղղված մարդասիրական օգնության ծրագիր։ «Հայաստանում տեղական ինտենսիվ թերապիայի հաստատություններում առողջապահական ծառայությունների որակի բարելավում» խորագիրը կրող ծրագիրը նպատակ ունի տրամադրել ժամանակակից անվասայլակներ, որոնք հարմարեցված են հաշմանդամների կարիքներին, ովքեր ստացել են կենտրոնական և ծայրամասային նյարդային և լոկոմոտիվային համակարգի լուրջ վնասվածքներ: Անվասայլակներ են տրամադրվել Երևանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին, «Էրեբունի» բժշկական կենտրոնին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնին, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտին», ինչպես նաև Ապարանի բժշկական կենտրոնին: Անվասայլակները հիվանդանոցներին հանձնելու արարողությանը մասնակցել են ԼՀ դեսպան Պավել Չեպլակը, դեսպանության աշխատակիցներն, ինչպես նաև «Եվրասիա» ԲՀԿ-ի և բժշկական հաստատությունների ներկայացուցիչները: