In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Լեհաստանի զինված ուժերի օրը` Հայաստանում

19.08.2022

Ս.թ. օգոստոսի 12-ին՝ Լեհաստանի Հանրապետության դեսպանության Ռազմական Կցորդի Գրասենյակի կողմից կազմակերպվել է` «Լեհաստանի զինված ուժերի օրվան» (նշվում է օգոստոսի 15-ին) նվիրված հանդիսավոր արարողություն։

Լեհաստանի զինված ուժերի օր

Այս օրը` դարեր շարունակ լեհական պետության ազատության և անկախության համար պայքարող բոլոր հերոսների հիշատակման օրն է։ Այն ստեղծվել է հարգանքի տուրք մատուցելու 1920 թվականին բոլշևիկյան բանակի նկատմամբ Լեհաստանի զինված ուժերի բեկումնային հաղթանակին, որն ապագայում անվանեցին «Վարշավայի Ճակատամարտ»:

Միջոցառման մասնակիցներն էին` դիվանագիտական առաքելությունների, Հայաստանի խորհրդարանի, ՀՀ պաշտպանության նախարարության, ռազմական դիվանագիտական կորպուսի, հասարակական կազմակերպությունների, «Պոլոնիա» լեհերի միության և Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները։

Արարողության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսել ինչպես Լեհաստանի Հանրապետության դեսպանի, այնպես էլ Լեհաստանի ռազմական կցորդի ելույթները, տեսնել Վարշավայի Ճակատամարտը ներկայացնող ցուցահանդեսը, Լեհաստանի Հանրապետության զինված ուժերը ներկայացնող պատկերներ և համտեսել լեհական խոհանոցի ուտեստները` ունկնդրելով հատվածներ ռազմական քայլերգներից ինչպես նաև լեհական դասական երաժշտությունը (Շոպեն):

Լուսանկարներ (8)

{"register":{"columns":[]}}