In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Ուշադրություն՝ Ազգային - D տեսակի (այլ) արտոնագրային դիմում - հայտի գրանցման նոր կանոններ

31.01.2025

Attention

Ստորև կարող եք ծանոթանալ Ազգային - D տեսակի (այլ) մուտքի արտոնագրի համար դիմում-հայտի գրանցման հաջորդական քայլերին.

1. Հաստատեք դիմում-հայտ ներկայացնելու ընդհանուր կանոնները:  
2. Մուտքագրեք և պահպանեք Ձեր մուտքի արտոնագրի նախնական դիմում-հայտը: Հիշեք, որ դիմում-հայտում մուտքագրված տվյալները պետք է լինեն ճշգրիտ և համապատասխանեն Ձեր փաստաթղթերում ներկայացված տվյալներին:
3. Ձեր կողմից նշված էլ. փոստի հասցեին կստանաք հարցում՝ ձեր նախնական դիմում-հայտը հաստատելու համար։ Հաստատումը հնարավոր է կատարել 48 ժամվա ընթացքում։
4. Ամբողջական դիմում-հայտը լրացնելու համար հատկացվում է 48 ժամ: Եթե ​​նշված ժամկետում դիմում-հայտը չլրացվի, Ձեր ամրագրումը կչեղարկվի և Ձեր տվյալները կջնջվեն համակարգից:
5. Համակարգն ավտոմատ կերպով նշանակելու է այցի օրն ու ժամը: Այցի ամսաթիվը հատկացվում է ամեն շաբաթ օր: Ձեր այցի ամսաթվի մասին տեղեկատվությունը կուղարկվի Ձեր տրամադրած էլ. փոստի հասցեին:
6. Մնացած դիմում-հայտերը կմասնակցեն հաջորդ խաղարկությանը, մինչ համակարգի նշանակելը:

Ուշադրությու՛ն: Գրանցման ընթացքում անհրաժեշտ է տրամադրել ներկայացվող փաստաթղթերում պարունակվող հավաստի և ամբողջական տվյալները: Արտոնագրային դիմում-հայտում լրացվող տվյալները պետք է լինեն ճշգրիտ (այդ թվում նաև ուղղագրության տեսանկյունից) և համապատասխանեն կից փասթաթղթերում ներկայացված տվյալների:
Դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցները չեն կարող միջամտել արտոնագրային դիմում-հայտերի վիճակահանության և հերթագրման գործընթացին:

{"register":{"columns":[]}}