Լեհաստանի կառավարության կողմից առաջարկվող „POLAND BUSINESS HARBOUR” ծրագրի շրջանակներում մուտքի արտոնագրի համար դիմելու վերաբերյալ տեղեկատվություն
28.07.2021
2021 թվականի հուլիսի 13-ի դրությամբ „POLAND BUSINESS HARBOUR” ծրագիրն ընդգրկում է հետևյալ երկրները` Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ռուսաստան և Ուկրաինա:
Ծրագրին մասնակցության վերաբերյալ մանրամասները ներկայացված են https://www.gov.pl/web/poland-businessharbour կայքէջում: Գործարկվել է նաև հատուկ տեղեկատվական թեժ գիծ ծրագրով հետաքրքրվող անձանց համար:
Ծրագիրը նվիրված է ՏՏ ոլորտի 3 խմբերին`
1. ՏՏ մասնագետ
2. ստարտափ
3. փոքր / միջին / խոշոր ձեռնարկություն
ՏՏ ոլորտի յուրաքանչյուր խմբին առնչվող մուտքի արտոնագրի դիմումի ընթացակարգը
- ՏՏ մասնագետ
Մուտքի արտոնագրի դյուրացված ընթացակարգի շրջանակներում մուտքի արտոնագիր ստանալու համար „POLAND BUSINESS HARBOUR” (PBH) նշումով անհատապես դիմող այս խմբի օտարերկրացիները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
- ազգային տեսակի մուտքի արտոնագրի լրացված և ստորագրված դիմում-հայտ` լուսանկարի հետ միասին,
- օտարերկրացիներին աշխատանքի ընդունմամբ հետաքրքրված գործընկեր կազմակերպություններից մեկի (ցանկը հասանելի է Poland.Business Harbour ծրագրի կայքէջում) կողմից տրված հրավեր կամ երկու փաստաթղթերից մեկը`
ա) տեխնիկական (ICT) կրթությունը հաստատող փաստաթուղթ կամ
բ) ՏՏ ոլորտում առնվազն մեկ տարվա փորձը հաստատող փաստաթուղթ,
- անձնագիր` տրված վերջին 10 տարիների ընթացքում: Անձնագիրը նախատեսված այցից հետո առնվազն 3 ամիս պետք է ուժի մեջ լինի, ինչպես նաև ունենա մուտքի արտոնագրերի համար նախատեսված առնվազն 2 դատարկ էջ։
- մուտքի արտոնագրի վավերականության ժամկետով բժշկական ապահովագրություն (եթե նախատեսված չէ Լեհաստանում ապահովագրվել օտարերկրացուն` հնարավորություն տալով օգտվել հանրային միջոցներից տրամադրվող բժշկական ծառայություններից):
Ընտանիքի (դիմորդի խնամակալության տակ գտնվող երեխաներ, ամուսին) հետ միասին մուտքի արտոնագրի համար դիմելու դեպքում անչափահաս երեխաների համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`
- ծնողների (երեխայի օրինական խնամակալի) կամ ծնողներից մեկի կողմից ստորագրված ազգային մուտքի արտոնագրի դիմում-հայտ, եթե ծնողական իրավունքից օգտվում է միայն բացառապես տվյալ ծնողը: Եթե PBH նշումով անչափահաս անձի հետ միասին դիմում է միայն մեկ ծնողը/խնամակալը, ապա անհրաժեշտ է ներկայացնել մյուս ծնողի կամ խնամակալի՝ նոտարի կողմից վավերացված գրավոր համաձայնությունը։ Եթե անչափահաս անձն ունի միայն մեկ ծնող կամ խնամակալ, ապա անհրաժեշտ է ներկայացնել ծննդյան վկայականը, դատավճիռ, որի համաձայն անչափահասի նկատմամբ խնամակալությունը տրամադրված է միայն մեկ անձին կամ մյուս ծնողի մահվան վկայականը։
- ծնողների անձնագրերի բնօրինակն ու պատճենը,
- երեխայի ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը:
- Ստարտափ
Մուտքի արտոնագրի դյուրացված ընթացակարգի շրջանակներում Լեհաստանի ձեռներեցության զարգացման գործակալության առաջարկությամբ «PBH» նշումով դիմող օտարերկրացիները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
- ազգային տեսակի մուտքի արտոնագրի լրացված և ստորագրված դիմում-հայտ` լուսանկարի հետ միասին,
- Poland Prize ծրագրին մասնակցելու համապատասխանելիության մասին տեղեկություն,
- անձնագիր` տրված վերջին 10 տարիների ընթացքում: Անձնագիրը նախատեսված այցից հետո առնվազն 3 ամիս պետք է ուժի մեջ լինի, ինչպես նաև ունենա մուտքի արտոնագրերի համար նախատեսված առնվազն 2 դատարկ էջ։
- մուտքի արտոնագրի վավերականության ժամկետով բժշկական ապահովագրություն (եթե նախատեսված չէ Լեհաստանում ապահովագրվել օտարերկրացուն` հնարավորություն տալով օգտվել հանրային միջոցներից տրամադրվող բժշկական ծառայություններից):
Ընտանիքի (դիմորդի խնամակալության տակ գտնվող երեխաներ, ամուսին) հետ միասին մուտքի արտոնագրի համար դիմելու դեպքում անչափահաս երեխաների համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`
- ծնողների (երեխայի օրինական խնամակալի) կամ ծնողներից մեկի կողմից ստորագրված ազգային մուտքի արտոնագրի դիմում-հայտ, եթե ծնողական իրավունքից օգտվում է միայն բացառապես տվյալ ծնողը: Եթե PBH նշումով անչափահաս անձի հետ միասին դիմում է միայն մեկ ծնողը/խնամակալը, ապա անհրաժեշտ է ներկայացնել մյուս ծնողի կամ խնամակալի՝ նոտարի կողմից վավերացված գրավոր համաձայնությունը։ Եթե անչափահաս անձն ունի միայն մեկ ծնող կամ խնամակալ, ապա անհրաժեշտ է ներկայացնել ծննդյան վկայականը, դատավճիռ, որի համաձայն անչափահասի նկատմամբ խնամակալությունը տրամադրված է միայն մեկ անձին կամ մյուս ծնողի մահվան վկայականը։
- ծնողների անձնագրերի բնօրինակն ու պատճենը,
- երեխայի ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը:
3. Փոքր / միջին / խոշոր ձեռնարկություն (ՓՄՁ)
Մուտքի արտոնագրի դյուրացված ընթացակարգի շրջանակներում Լեհաստանի ներդրումների և առևտրի գործակալության առաջարկությամբ «PBH» նշումով դիմող օտարերկրացիները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
- ազգային տեսակի մուտքի արտոնագրի լրացված և ստորագրված դիմում-հայտ` լուսանկարի հետ միասին,
- Լեհաստանի ներդրումների և առևտրի գործակալության կողմից ծրագրին մասնակցելու համապատասխանելիությունը հաստատող տեղեկատվություն: