Թափուր աշխատատեղ ԼՀ դեսպանությունում
05.02.2021
Երևանում ԼՀ դեսպանությունը հայտարարում է մրցույթ հանրային դիվանագիտության և լրատվության բաժնի աշխատակցի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
աշխատանքային պարտականություններ`
- Դեսպանության միջոցառումների և ընդունելությունների կազմակերպում և համակարգում,
- ՅՈՒՆԻՔ/EUNIC հայաստանյան կլաստերի շրջանակներում մշակութային նախագծերի համաֆինանսավորման համար հայտերի ուսումնասիրում և մշակում,
- տնտեսական վերլուծությունների մշակում, լեհական բիզնեսի խթանման գործում աջակցություն,
- դեսպանության կայքէջի սպասարկում, տեքստերի պատրաստում, մշակում և հրապարակում պաշտոնական կայքէջում և սոցիալական ցանցերում,
- մշակութային նախագծերի իրականացման նպատակով Արտաքին գործերի նախարարության և գործընկերների հետ կապի ապահովում,
- կայքէջում և սոցիալական ցանցերում գրառումների թարգմանություն և տեղարդրում (լեհերեն, հայերեն և անգլերեն լեզուներով);
- դեսպանության մշակութային նախագծերի մոնիթորինգ, ինչպես նաև հաշվետվության ապահովում,
- անմիջական վերադասի կողմից քաղաքան-տնտեսական բաժնի իրավասությունների և խնդիրների շրջանակներում լրացուցիչ այլ հրահանգների իրականացում:
Պահանջներ`
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ մշակույթի և բիզնեսի ոլորտներում,
- լեհերենի, հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- իրազեկվածություն լեհական մշակույթի և ԼՀ ազգային ժառանգության մասին, ինչպես նաև Լեհաստանի և Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակին տվյալների տիրապետում,
- փորձառություն մշակութային միջոցառումներ կազմակերպելու և բիզնեսի խթանման գործում,
- համացանցային կայքերի և սոցիալական ցանցերի ձևավորում և սպասարկում,
- տեղեկություն դիտավորյալ հանցագործության համար դատվածություն չունենալու և հետախուզման մեջ չլինելու մասին:
ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎԵԼՈՒ Է`
- մշակույթի ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող դիմողներին,
- տնտեսական կամ զարգացման քաղաքականության ոլորտում կրթություն ունեցող դիմողներին:
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`
2021Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 28
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել ստորև նշված հասցեով`
Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն
Հանրապետության, 44ա
0010 Երևան
* ծրարին նշել թափուր հաստիքի անվանումը
կամ էլեկտրոնային փոստով`
erewan.amb.sekretariat@msz.gov.pl
թեմայի մեջ նշելով` Երևանում ԼՀ դեսպանության հանրային դիվանագիտության և լրատվության բաժնի աշխատակից
Այլ տեղեկություններ:
Դիմումը պետք է ներառի կոնտակտային տվյալներ` փաստացի բնակության վայրի հասցե, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար:
Ընտրված դիմողներին դեսպանությունը հրավիրելու է մասնակցելու հաջորդ փուլին հեռախոսազանգի կամ էլ. նամակի միջոցով:
Վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: