Թափուր աշխատատեղ ԼՀ դեսպանությունում
24.01.2023
Երևանում ԼՀ դեսպանությունը հայտարարում է մրցույթ հանրային դիվանագիտության և լրատվության բաժնի աշխատակցի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Աշխատանքային պարտականություններ`
- Դեսպանության միջոցառումների և ընդունելությունների կազմակերպում և համակարգում,
- Մշակութային նախագծերի համաֆինանսավորման համար հայտերի ուսումնասիրում և մշակում,
- Լեհական բիզնեսի և մշակութային կազմակերպությունների խթանման գործում աջակցություն, դեսպանության կայքէջի սպասարկում, տեքստերի պատրաստում, մշակում և հրապարակում պաշտոնական կայքէջում և սոցիալական ցանցերում,
- Մշակութային նախագծերի իրականացման նպատակով Արտաքին գործերի նախարարության և գործընկերների հետ կապի ապահովում,
- Կայքէջում և սոցիալական ցանցերում գրառումների թարգմանություն և տեղարդրում (լեհերեն, հայերեն և անգլերեն լեզուներով);
- Դեսպանության մշակութային նախագծերի մոնիթորինգ, ինչպես նաև հաշվետվության ապահովում,
- Անմիջական վերադասի կողմից քաղաքան-տնտեսական բաժնի իրավասությունների և խնդիրների շրջանակներում լրացուցիչ այլ հրահանգների իրականացում:
Պահանջներ`
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ մշակույթի և/կամ բիզնեսի ոլորտներում,
- Հայերենի գերազանց իմացություն
- Լեհերենի լավ իմացություն
- Անգլերենի կամ ռուսերենի լավ իմացություն,
- Փորձառություն մշակութային միջոցառումներ կազմակերպելու և բիզնեսի խթանման գործում,
- Համացանցային կայքերի և սոցիալական ցանցերի ձևավորման և սպասարկման հմտություն,
- Տեղեկություն դիտավորյալ հանցագործության համար դատվածություն չունենալու և հետախուզման մեջ չլինելու մասին:
ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎԵԼՈՒ Է`
- Մշակույթի ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող դիմողներին,
- Տնտեսական կամ զարգացման քաղաքականության ոլորտում կրթություն ունեցող դիմողներին:
- Լեհական մշակույթի և ԼՀ ազգային ժառանգության վերաբերյալ գիտելիքներ ունեցող դիմողներին:
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` 2023 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 31
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել ստորև նշված հասցեով`
Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն
Հանրապետության, 44ա
0010 Երևան
* ծրարին նշել թափուր հաստիքի անվանումը
կամ էլեկտրոնային փոստով`
erywan.amb.sekretariat@msz.gov.pl
թեմայի մեջ նշելով`
Երևանում ԼՀ դեսպանության հանրային դիվանագիտության և լրատվությանբաժնի աշխատակից
Այլ տեղեկություններ:
Դիմումը պետք է ներառի կոնտակտային տվյալներ` փաստացի բնակության վայրի հասցե, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար:
Ընտրված դիմողներին դեսպանությունը հրավիրելու է մասնակցելու հաջորդ փուլին հեռախոսազանգի կամ էլ. նամակի միջոցով:
Վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: