In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Կրթաթոշակային ծրագիր "NAWA Chair Programme"

09.06.2020

Լեհաստանի Հանրապետության ակադեմիական փոխանակման ազգային գործակալությունը (NAWA – Narodowa Agencja Wymiany Akademickiej) նախաձեռնել է Լեհաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի միջազգայնացմանն ուղղված «NAWA դասախոսության հյուրընկալում» (NAWA Chair programme) նոր ծրագրի մեկնարկը:

nawa_chair

NAWA-ի կողմից առաջարկվող ծրագրի նպատակն է օժանդակել ամենաբարձր որակի ակադեմիական, հետազոտական և դիդակտիկ աշխատանքներին, որոնք իրականացվում են Լեհաստանի ակադեմիական և գիտական միավորումների կողմից` համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին ընդգրկելով այդ աշխատանքների կատարման գործընթացում: Ծրագիրը հնարավորություն կընձեռի լեհական համալսարաններին, գիտական և հետազոտական ինստիտուտներին Լեհաստան հրավիրել իրենց համար թեմատիկ առաջնայնություն ունեցող ոլորտներից ականավոր մասնագետների, ովքեր կնպաստեն էական նշանակություն ունեցող գիտական հետազոտությունների իրականացմանը, կամրապնդեն ուսուցողական գործունեությունը և այդ հաստատություններին կաջակցեն հեղինակավոր դրամաշնորհների համար հայտեր պատրաստելու գործում:

Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի 36-48 ամիս ժամանակահատվածով աշխատանքի ընդունել աշխարհի տարբեր երկրներից միջազգային նվաճումներ ունեցող ակնառու գիտնականներին և նրանց համար ստեղծել աշխատանքային խումբ: Ծրագրի առաջին մեկնարկը բաց է հումանիտար, սոցիալական և աստվածաբանական գիտությունների ոլորտների ներկայացուցիչների համար: Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020 թվականի հուլիսի 31-ն է:

{"register":{"columns":[]}}