Հայտարարություն Poland.Business Harbour ծրագրի կասեցման վերաբերյալ
30.01.2024
Արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին որոշում է կայացրել ժամանակավոր կասեցնել Լեհաստանի արտաքին գործերի նախարարության մասնակցությունը Poland.Business Harbour ծրագրին՝ մինչ շահառու հանդիսացող ընկերությունների և օտարերկրացիների պատշաճ ստուգումը երաշխավորող նոր լուծումների ընդունումը։
Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերին՝ նպատակ ունենալով Բելառուսից Լեհաստան ներգրավել ՏՏ մասնագետներին և ընկերություններին: Ավելի ուշ այն ընդլայնվել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Հայաստանը։ 2022 թվականի սեպտեմբերից, այսպես կոչված բիզնես ուղու շրջանակներում, ծրագիրը սկսել է ներառել ռազմավարական արդյունաբերության ընկերություններ ամբողջ աշխարհից: Ծրագրի գործունեության կանոնները սահմանվել են օպերատորների կողմից։ Խոսքը վարչապետի աշխատակազմի, Լեհաստանի ներդրումների և առևտրի գործակալության, ինչպես նաև զարգացման և տեխնոլոգիաների նախարարության մասին է։
Արտաքին գործերի նախարարության կարծիքով Poland.Business Harbour ծրագիրը չի արդարացրել սպասելիքները: Հանրային տիրույթում, ի թիվս այլոց, արվել են վերապահումներ՝ Ծրագրի շրջանակներում տրված վիզաների օգտագործման հետ կապված, որը չի համապատասխանել նշված նպատակներին։
Լեհաստանում ՏՏ ոլորտում աշխատանքի ընդունվելու համար դիմող օտարերկրացիները կարող են ընդհանուր պայմաններով վիզա ստանալու համար դիմել (եթե բոլոր պահանջները բավարարված լինեն) և ստանալ մուտքի արտոնագրիր, որը թույլ կտա նրանց աշխատել Լեհաստանի Հանրապետության տարածքում:
Անկախ վերը նշվածից, արտաքին գործերի նախարարությունը կսկսի աշխատել տնտեսական ոլորտի ներկայացուցիչների համար մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ, հատկապես Լեհաստանի տնտեսության համար առավել ցանկալի ոլորտներում: