In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Շվեյցարիա․արտոնագրային ներկայացչություն (A և C տեսակի մուտքի արտոնագրեր)

Ըստ արտոնագրային ներկայացուցչության վերաբերյալ՝ Լեհաստանի և Շվեյցարիայի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի՝ Երևանում ԼՀ հյուպատոսը Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացնում է Շվեյցարիայի Համադաշնությունը արտոնագրային դիմում-հայտերի ուսումնասիրության և C (միասնական Շենգենյան վիզա) և A տեսակի (օդային տարանցիկ վիզա) մուտքի արտոնագրերի տրամադրման ոլորտում՝ հետևյալ բացառություններով․

1 Շվեյցարիայի տարածքում աշխատանքի կամ ուսումնառության կամ նախապես Շվեյցարիայի իշխանությունների թույլտվությունը պահանջող այլ գործունեություն ծավալելու նպատակով տրամադրվող մուտքի արտոնագրերի,

2 սահմանափակ տարածքային վավերականությամբ մուտքի արտոնագրերի (LTV), բացառությամբ այն դեպքերի, երբ մուտքի արտոնագիրը տրվում է այնպիսի ճամապարհորդական փաստաթղթի վրա, որը չի ճանաչվում Շենգենյան գոտու մյուս երկրների կողմից, սակայն ճանաչվում է Լեհաստանի և Շվեյցարիայի կողմից։

3 բուժման նպատակով տրվող մուտքի արտոնագրերի,

4 Էրիթրեայի, Իրաքի կամ Սոմալիի քաղաքացիների կողմից ներկայացվող արտոնագրային դիմում-հայտերի,

5ոչ Հայաստանի քաղաքացի հանդիսացող և դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագրեր ունեցող անձանց կողմից ներկայացվող արտոնագրային դիմումերի դեպքում,

6․ ոչ Հայաստանի քաղաքացի հանդիսացող և հասարակ անձնագիր ունեցող անձանց կողմից ներկայացվող արտոնագրային դիմումերի դեպքերի, երբ տվյալ անձինք մտադիր են Շվեյցարիայի տարածք մուտք գործել պաշտոնական, այդ թվում՝ միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով։

Վերջիններիս դեպքում իրավասու է Թբիլիսիում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունը։

Որպես կանոն, դեպի Շվեյցարիա C և A տեսակի մուտքի արտոնագրերի համար արտոնագրային դիմում-հայտերի ներկայացման և ուսումնասիրության ընթացակարգը համընկնում է դեպի Լեհաստան C տեսակի և A տեսակի մուտքի արտոնագրերի համար արտոնագրային դիմումների ընթացակարգին՝ հետևյալ տարբերությամբ՝

  • Դեպի Շվեյցարիա ընտանիքին կամ ընկերներին այցելության նպատակով արտոնագրային դիմումի դեպքում արտոնագրային ընթացակարգում նախատեսվում է հովանավորության հայտարարագրի (declaration of sponsorship) հաստատում իրավասու շվեյցարական կանտոնալ իշխանությունների կողմից, եթե հրավիրող կողմը դիմորդներին երաշխավորում է կացության պայմաններ՝ կացավայր կամ կացության ծախսերի հոգում։

Այդ փաստաթուղթը` հովանավորության հայտարարագիրը, արտոնագրային գործընթացի ընթացքում տրվում է մուտքի արտոնագրի համար դիմորդին այն անհապաղ Շվեյացարիայում հրավիրող կողմին ուղարկելու համար` շվեյցարական կանտոնալ իշխանությունների սահմանած և հովանավորության հայտարարագրի մեջ նշված պայմանների բավարարման հաստատման նպատակով: Այդ ստուգման արդյունքը փոխանցվում է Երևանում ԼՀ դեսպանության Հյուպատոսության և Պոլոնիայի հարցերով բաժնին:

Այդ պատճառով նման արտոնագրային դիմում-հայտերի ուսումնասիրությունը կարող է ավելի երկար տևել, քան սովորաբար այլ նպատակով ներկայացվող արտոնագրային դիմում-հայտերի ուսումնասիրությունը։   

Շվեյցարիայի Համադաշնության Հանրային Առողջապահության Դաշնային Գրասենյակի Travelcheck համակարգը թույլ է տալիս ստուգել Շվեյցարիայի համադաշնություն մուտք գործելու պայմանները։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել Հանրային առողջապահության դաշնային գրասենյակի FOPH-ի և Միգրացիայի հարցերով պետական քարտուղարության SEM կայքում:

{"register":{"columns":[]}}