In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

A տեսակի մուտքի արտոնագիր - դիմում-հայտի ներկայացում

Որտե՞ղ կարելի է դիմել

Դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել տարածքային առումով պատկան ԼՀ հյուպատոսական հիմնարկում:

ԼՀ հյուպատոսական հիմնարկն իրավասու է տրամադրել A տեսակի՝ օդային տարանցիկ մուտքի արտոնագիր, եթե

  1. Մեկանգամյա օդային տարանցման դեպքում՝ Լեհաստանի տարածքում է գտնվում տարանցման օդանավակայանը,
  2. Երկու և ավելի օդային տարանցումների դեպքում՝ Լեհաստանի տարածքում է գտնվում առաջին տարանցման օդանավակայանը ։
Արդյո՞ք անհրաժեշտ է անձամբ ներկայացնել դիմում-հայտը

Դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել անձամբ: Դիվանագիտական հաստատությունը չի ընդունում ֆաքսով, փոստով կամ էլեկտրոնային եղանակով տրամադրված դիմում-հայտեր:

Ինչպե՞ս հերթագրվել

Արտոնագրային դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է հերթագրվել e-konsulat համակարգում: Արտոնագրային դիմում-հայտ ներկայացնելու հերթական օրերը e-konsulat համակարգում հասանելի են յուրաքանչյուր ուրբաթ օրը՝ ՀՀ տեղական ժամանակով ժամը 12։00-ին։

Հիշեք, որ արտոնագրային դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել նախատեսված այցից 6 ամսից ոչ շուտսակայն նախատեսվող այցից առաջ 15 օրից ոչ ուշ:  Այս ժամկետային սահմանափակումներին չհետևելու դեպքում արտոնագրային դիմում-հայտը կարող է չընդունվել:

Երևանում ԼՀ դեսպանությունը արտնոնագրային դիմումների վերաբերյալ որոշումների հարցում չի համագործակցում տեղական տուրիստական գործակալությունների կամ այլ արտոնագրային միջնորդների հետ:

Հերթագրումն անվճար է:     

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել

A տեսակի՝ օդային տարանցիկ մուտքի արտոնագրի դիմում-հայտ անհրաժեշտ է ներկայացնել, եթե

  1. Նախատեսվում է գտնվել միայն օդանավակայանի տարանցիկ գոտում և մտադրություն չկա այն լքելու (A տեսակի մուտքի արտոնագիրը հնարավորություն չի տալիս մուտք գործել Շենգենյան գոտի),

և միաժամանակ,

  1. դիմորդը հանդիսանում է․

ա․ Աֆղանստանի, Բանգլադեշի, Գանայի, Եթովպիայի, Էրիթրեայի, Իրանի, Իրաքի, Կոնգոյի Դեմոկրատական ՀանրապետությանՆիգերիայի, Շրի Լանկայի, Պակիստանի, Սոմալիի քաղաքացի,

բ․այլ պետությունների քաղաքացի, եթե Շենգենյան գոտու տվյալ պետության որոշմամբ այդ պետության տարածքում գտնվող օդանավակայանի միջազգային գոտում տարանցում կատարելու համար  պարտադիր է օդային տարանցիկ մուտքի արտոնագիր (հղումով տե՛ս այդ պետությունների ցանկը)։
 

Օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտականությունից ազատված են

  • Եվրամիության անդամ պետություններից մեկի կողմից տրված C կամ D տեսակի մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության օգտատերերը,
  • Երրորդ երկրի քաղաքացիները, ովքեր ունեն վավեր կացության թույլտվություն, որը տրվել է շենգեն անդամ պետության կողմից, որը վերը նշված Կանոնակարգի մասնակից չէ կամ դեռ ամբողջությամբ չի կիրառում Շենգենյան օրենսդրության դրույթները, կամ Անդորրայի, Կանադայի, Ճապոնիայի, Սան Մարինոյի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տրված` Արտոնագրային օրենսգրքի Հավելված V-ում նշված և օգտատերի անվերապահ հետընդունումը երաշխավորող կացության փաստաթուղթ կամ Նիդերլանդների Թագավորության մեջ մտնող մեկ կամ ավելի անդրծովյան երկրներից և տարածքների (Արուբա, Կյուրասաո, Սինտ Մաարտեն, Բոնեյր, Սինտ Էվստատիուս, Սաբա) կողմից տրված վավեր կացության թույլտվություն ունեցող երրորդ երկրի քաղաքացները:
  • Երրորդ երկրի քաղաքացիները, ովքեր ունեն վավեր մուտքի արտոնագիր, որը տրվել է շենգեն անդամ պետության կողմից, որը վերը նշված Կանոնակարգի մասնակից չէ կամ դեռ ամբողջությամբ չի կիրառում Շենգենյան օրենսդրության դրույթները, կամ ունեն վավեր մուտքի արտոնագիր` տրված Կանադայում, Ճապոնիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Նիդերլանդների Թագավորության մեջ մտնող՝ Արուբայում, Կյուրասաոյում Սինտ Մաարտենում, Բոնեյրեում, Սինտ Էվստատիուսում, Սաբայում, եթե այդ մուտքի արտոնագրով ճանապարհորդում են դեպի այդ մուտքի արտոնագիրը տրամադրած երկիր կամ ցանկացած այլ երրորդ երկիր կամ մուտքի արտոնագրի կիրառումից հետո վերադառնում են այդ մուտքի արտոնագիրը տրամադրած երկրից,
  • Եվրամիության քաղաքացու ընտանիքի մերձավոր անդամները` նշված Կանոնակարգի 1-ն հոդվածի 2-րդ մասում (а),
  • Դիվանագիտական անձնագրերի օգտատերերը,
  • Օդանավի անձնակազմի անդամները, որոնք միաժամանակ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի կողմ հանդիսացող պետության քաղաքացի են։

Պահանջվող փաստաթղթեր​​​​

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

  1. e-konsulat համակարգում լրացված, տպված և ստորագրված դիմում-հայտ: Արտոնագրային դիմում-հայտն անվճար է:
  2. 3,5 × 4,5 սմ չափի գունավոր լուսանկար, որը պետք է լինի`

ա) ցայտուն, սպիտակ ֆոնով և տպագրված բարձր որակի թղթի վրա,

բ) լուսանկարված վերջին 6 ամսվա ընթացքում,

գ) կատարված դիմահայաց, այնպես, որ աչքերը և երեսը երկու կողմերից` գլխի գագաթից մինչև ուսերը, պարզորոշ երևան, և դեմքը զբաղեցնի լուսանկարի 70-80%-ը: Լուսանկարվելիս անհրաժեշտ է լինել գլխաբաց։

  1. Անձնագիր, որը`

ա)  տրվել է վերջին 10 տարիների ընթացքում,

բ) Շենգեն անդամ-պետությունների տարածքը կամ մի քանի այցերի դեպքում՝ վերջին Շենգեն անդամ-պետության տարածքը լքելուց հետո առնվազն  3 ամիս  պետք է ուժի մեջ լինի,

գ) ունենա մուտքի արտոնագրերի համար նախատեսված առնվազն 2 դատարկ էջ։

դ) երկրորդ գործող անձնագրի առկայության դեպքում անհրաժեշտ է այն նույնպես կցել դիմում-հայտին:

  1. Անձնագրի` անձնական տվյալներով և լուսանկրաով էջի պատճենը, ինչպես նաև անձնագրի այն էջերի պատճենները, որոնցում առկա են վիզաներ, կնիքներ և նշումներ:
  2. Բժշկական ճամփորդական ապահովագրությունը պետք է վավեր լինի Շենգեն-անդամ պետությունների ողջ տարածքում, ապահովի նվազագույնը 30 000 եվրո ապահովագրավճար։
  3. Փաստաթուղթ, որը հաստատում է ճանապարհորդության պլանավորված ընթացքը. օրինակ`օդանավի  տոմսերի ամրագրում։
  4. Փաստաթուղթ, որը հաստատում է տարանցիկ գոտուց հետո շարունակվող ճանապարհորդության մասին. օրինակ` ճանապարհորդության մյուս հատվածին վերաբերող տոմս կամ նպատակակետ երկրի մուտքի արտոնագիր։
  5. Տեղեկություն, որը թույլ կտա հաստատել, որ դիմորդը մտադիր չէ մուտք գործել Շենգենյան գոտու որևէ երկիր` փաստաթղթեր, որոնք վկայում են բնակության երկրում կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, օրինակ, աշխատավայրից արդիական տեղեկանք՝ աշխատավարձի չափի նշումով, վերջին երեք ամիսների բանկային հաշվեհամարից քաղվածք, սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր։
  6. Անչափահաս անձանց դեպքում․

ա) ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը,

բ) ծնողների անձնագրերի բնօրինակն ու պատճենը,

գ) ծնողների ամուսնության վկայականի բնօրինակն ու պատճենը,

դ) եթե անչափահաս անձը ճանապարհորդում է միայնակ կամ ծնողներից կամ օրինական ներկայացուցիչներից մեկի հետ, ապա անհրաժեշտ է ներկայացնել ծնողների կամ օրինական ներկայացուցիչների՝ նոտարի կողմից վավերացված և լեհերեն կամ անգլերեն թարգմանված գրավոր համաձայնությունը արտոնագրային դիմում-հայտը ներկայացնելու վերաբերյալ։ Եթե անչափահաս անձն ունի միայն մեկ ծնող կամ օրինական ներկայացուցիչ, ապա դա անհրաժեշտ է փաստարկել ներկայացնելով ծննդյան վկայականը, դատավճիռ, որի համաձայն անչափահասի նկատմամբ խնամակալությունը տրամադրված է միայն մեկ անձի կամ մյուս ծնողի մահվան վկայականը։

Եթե երեխայի տվյալները ներառված են ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագրի մեջ, ապա նույնպես անհրաժեշտ է ներկայացնել առանձին արտոնագրային դիմում-հայտ։ Այդ դեպքում մուտքի արտոնագիրն կփակցվի ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագրի մեջ։

Ուշադրությու՛ն:

  • Արտոնագրային դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել մշտական բնակության վայրով պայմանավորված հյուպատոսական տարածաշրջանում։
  • Արտոնագրային դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել նախատեսված այցից 6 ամսից ոչ շուտ, սակայն նախատեսվող այցից առաջ 15 օրից ոչ ուշ: Այս ժամկետային սահմանափակումներին չհետևելու դեպքում արտոնագրային դիմում-հայտը կարող է չընդունվել:
  • Որպես կանոն, վերոնշյալ փաստաթղթերը բավարար են որոշման կայացման համար, սակայն հյուպատոսը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։
  • Հյուպատոսն իրավունք ունի մուտքի արտոնագրի համար դիմորդին հրավիրել հյուպատոսական հիմնարկ՝ հարցազրուցի համար, սակայն պարտավոր չէ դա անել։
  • Կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների տրամադրումը կարող է հանգեցնել  դեպի Շենգենյան գոտի մուտքի արգելքի։
  • A տեսակի մուտքի արտոնագիրը հնարավորություն չի ընձեռում լքելու օդանավակայանի տարանցիկ գոտին:
Որքա՞ն է կազմում վճարը

Օդային տարանցիկ (A տեսակի) մուտքի արտոնագրի դիմում-հայտի ընդունումն ու ուսումնասիրությունը

90 ԵՎՐՈ

Օդային տարանցիկ (A տեսակի) մուտքի արտոնագրի դիմում-հայտի ընդունումն ու ուսումնասիրությունը ` 6-ից 12 տարեկան քաղաքացիների համար

45 ԵՎՐՈ

 

Վճարը  կատարվում է արտոնագրային դիմում-հայտի ներկայացման պահին` հիմնարկի դրամարկղում։  Վճարը  ընդունվում է եվրոյով կանխիկ:

Անձանց հետևյալ կատեգորաիներն ազատվում են արտոնագրային վճարից.

ա) մինչև 6 տարեկան երեխաները,

բ) ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամները`

- ԵՄ քաղաքացու ամուսինը;

- ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու մինչև 21տարեկան զավակը, ով գտնվում է ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու խնամակալության տակ;

- ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու ծնողը, ով գտնվում է ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու խնամակալության տակ,

գ) ԼՀ քաղաքացիների ընտանիքի անդամները`

- Լեհաստանի Հանրապետության քաղաքացու ամուսինը;

- Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու անչափահաս զավակը, ով գտնվում է Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու խնամակալության տակ;

- Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու ծնողը, ով գտնվում է Լեհաստանի Հանրապետության քաղաքացու խնամակալության տակ,

 

դ) դպրոցականները, ուսանողները, հետբուհական ուսուցում ստացող անձինք և ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդում են ուսումնառության կամ կրթական դասընթացներին մասնակցելու նպատակով,

ե) գիտնականներ, ովքեր ճամփորդում են գիտական հետազոտություններ կատարելու նպատակով,

զ) մինչև 25 տարեկան ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր մասնակցում են սեմինարներին, գիտաժողովներին, սպորտային, մշակութային և կրթական միջոցառումներին կազմակերպ­ված ոչ առևտրային կազմակերպությունների կողմից:

է) ծառայողական մուտքի արտոնագրի համար դիմորդները:

Ուշադրությու՛ն: Անձինք, որոնց արտոնագրային դիմում-հայտի ուսումնասիրումն իրավական հիմքերով ազատվում է արտոնագրային վճարից, պետք է դիմելու պահին ներկայացնեն  համապատասխան հիմնավորվող փաստաթղթեր:

Արտոնագրային դիմում-հայտի համար վճարը ենթակա չէ վերդարձման անկախ հյուպատոսի որոշումից։

Ինչպիսի՞ն են իրականացման ժամկետները

Արտոնագրային դիմում-հայտի ներկայացման դեպքում հյուպատոսը արտոնագրային որոշումը կայացնում է 15 օրացույցային օրերի ընթացքում։ Առավել հանգամանալից վերլուծության անհրաժեշտության դեպքում այս ժամկետը կարող է երկարացվել մինչև 45 օր։

Ի՞նչպես է հանձնվում փաստաթուղթը

Անձնագրերն ու արտոնագրային որոշումները տրամադրվում են երկուշաբթիից մինչև հինգշաբթի ժ16։00-ից մինչև 16։30, առանց նախնական պայմանավորվածության։

Խնդրում ենք արտոնագրային որոշումները վերցնել արտոնագրային դիմում-հայտի ներկայացման օրվանից ամենավաղը 15 օրացույցային օրերից հետո։ Այսինքն՝ եթե, օրինակ, դիմումը ներկայացվել է հուլիսի 1-ին, ապա արտոնագրային որոշման ստացման համար դիմորդը կարող է ներկայանալ հուլիսի 16-ին։ Եթե դիմորդը ներկայանա այս ժամկետից ավելի վաղ, ապա հնարավոր է, որ որոշումը դեռևս պատրաստ չլինի։

Ինչպե՞ս կարելի է վճռափոխության համար դիմել

Եթե դիմորդը համաձայն չէ հյուպատոսի որոշման հետ, ապա իրավունք ունի արտոնագրային դիմում-հայտի վերանայման համար դիմում ներկայացնել։ Այդ նպատակով անհրաժեշտ է որոշման ստացման օրվանից 14 օրերի ընթացքում առանց նախնական հերթագրման ներկայանալ աշխատանքային ժամերին այն հյուպատոսական հիմնարկ, որում կայացվել է արտոնագրային որոշումը։

Վճարը նման դիմումի ներկայացման համար կազմում է 80 եվրո։ Տվյալ վճարումից ազատվում են ԼՀ քաղաքացու ընտանիքի անդամնեևրը:

Շենգենյան մուտքի արտոնագրի չեղարկում և անվավերացում

Եթե կայացվել է Շենգենյան մուտքի արտոնագրի չեղարկման կամ անվավերացման վերաբերյալ որոշում, որի հետ արտոնագրային դիմորդը համաձայն չէ, ապա նա իրավունք ունի վճռափոխության համար դիմում ներկայացնել: Սակայն այն դեպքում, եթե մուտքի արտոնագրի չեղարկման համար դիմում ներկայացրել է հենց օգտատերը և հյուպատոսը բավարարել է այդ դիմումով ներկայացվող խնդրանքը, ապա տվյալ արտոնագրային դիմորդը զրկվում է այդ որոշման վճռափոխության նպատակով դիմում ներկայացնելու իրավունքից:

Վճռափոխության համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Շենգենյան մուտքի արտոնագրի չեղարկման կամ անվավերացման վերաբերյալ որոշման ստացումից հետո` 14-օրյա ժամկետում, այն նույն հյուպատոսական հիմնարկում, որը որոշումը տրամադրել է: Վճռափոխության դիմումը կարող է ներկայացվել աշխատանքային ժամերին`առանց նախնական գրանցման:

Արտոնագրի տրամադրման մերժման որոշում

Արտոնագրի տրամադրման մերժման որոշումը տրվում է գրավոր տարբերակով` Եվրամիության վիզային օրենսգրքի Հավելված IV-ում սահմանված ստանդարդ ձևաթղթի վրա:

Արտոնագրի տրամադրման մերժման որոշման մեջ տրվում են մերժման հիմքերը;

Ուշադրությու՛ն: Հյուպատոսական հիմնարկը մերժման վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում: Նախևառաջ հիմնարկը չի մեկնաբանում կայացրած որոշումները, ինչպես նաև` մերժման պատճառների վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում. պատճառները նշված են մերժման որոշման ձևաթղթում` համաձայն Միասնական արտոնագրային օրենսգրքով նախատեսված ընթացակարգային չափանիշների:

Հաշվի առնելով անձնական տվյալների պահպանությունը` հիմնարկը որևէ կերպ` ուղղակի կամ անուղղակիորեն, չի կարող հաստատել կամ ժխտել տվյալ անձի կողմից արտոնագրային դիմում-հայտի ներկայացման հանագամանքը, ինչպես նաև` չի կարող նշել, թե ինչ որոշում է կայացրել, այսինքն` արդյոք տրամադրել է մուտքի արտոնագիր, թե տրամադրումը մերժել է:

Խնդրում ենք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով նմանատիպ հարցեր մեզ չուղղել. այդպիսի հարցապնդումները կմնան անպատասխան: 

Նույն հիմնարկի կողմից դիմումի վերանայման իրավունք

Հյուպատոսի կողմից մերժման որոշման ստացման պահից ի վեր արտոնագրային դիմորդը իրավունք ունի դիմել այդ նույն հիմնարկում վճռափոխության համար:

Վճռափոխության դիմումի իրավունք տրվում է միայն արտոնագրային դիմորդին:

Ուշադրությո՛ւն: Հրավիրող անձինք, դիմորդի ընտանիքը (անչափահաս երեխաների համար արտոնագրային դիմում-հայտ ներկայացրած ծնողների կամ օրինական խնամակալների բացառությամբ), գործատուները կամ ուսումնական հաստատության աշխատակիցներն իրավունք չունեն վճռափոխության դիմում ներկայացնելու: Բացի այդ, վերոնշյալ անձինք չեն հանդիսանում արտոնագրային գործընթացի կողմ, հետևաբար այդ անձանց կողմից ուղղված հարցերն ու վերանայման դիմումները չեն ուսումնասիրվելու և վերանայման գործընթացում հաշվի չեն առնվելու:

Վճռափոխության դիմում ներկայացնելու վերաբերյալ որոշումը կայացնում է բացառապես արտոնագրային դիմորդը։ Հյուպատոսական հիմնարկը չի կարող դիրքորոշում արտահայտել վճռափոխության դիմում ներկայացնելու նպատակահարմարության կամ առհասարակ այդպիսի դիմում ներկայացնելու վերաբերյալ․ սա բացառապես արտոնագրային դիմորդի իրավունքն է, ընդսմին՝ խնդրում ենք նմանատիպ հարցեր չհասցեագրել:

Մերժման վերջնական որոշում

Հյուպատոսի կողմից վճռափոխության դիմումի վերաբերյալ մերժման որոշումը վերջնական է և ենթակա չէ վճռաբեկման:

Հերթական արտոնագրային դիմում-հայտերի ներկայացում

Արտոնագրի տրամադրման մերժման որոշումը չի կարող ֆորմալ արգելք դառնալ հերթական արտոնագրային դիմում-հայտ ներկայացնելու համար։ Խնդրում ենք նմանատիպ հարցեր չհասցեագրել: Մուտքի արտոնագրի համար դիմորդն իրավունք ունի ցանկացած պահին ներկայացնել հերթական արտոնագրային դիմում-հայտը, սակայն նախատեսված այցից 3 ամսից ոչ շուտ:

Մուտքի արտոնագրի համար դիմորդն նոր դիմում-հայտ կամ վերանայման դիմում ներկայացնելու ընտրություն ունի. հյուպատոսական հիմնարկը արտոնագրային դիմորդի փոխարեն չի կայացնում որոշում, ինչպես նաև` չի տրամադրում խորհրդատվություն:

Վճռափոխության համար դիմումն ուսումնասիրվում է հյուպատոսի կողմից 14-օրյա ժամկետում։

Շենգենյան մուտքի արտոնագրի տրամադրման մերժման, Շենգենյան մուտքի արտոնագրի չեղարկման կամ անվավերացման, ինչպես նաև՝ այս ոլորտում հյուպատոսի գործողությունների դեմ բողոք

Եթե վճռափոխության դիմումի ուսումնասիրությունից հետո հյուպատոսը կրկին անգամ կայացնում է բացասական որոշում, որի հետ արտոնագրային դիմորդը համաձայն չէ, ապա նա իրավունք ունի բողոք ներկայացնել Վարշավայում ռեգիոնալ վարչական դատարան։ Վարչական դատարան բողոք օտարերկրացին կարող է ներկայացնել հյուպատոսի միջնորդությամբ` վճռափոխության դիմումի վերաբերյալ որոշման ստացման կամ հանձնման օրվանից 30-օրյա ժամկետում։

Հյուպատոսի միջնորդությամբ բողոք ներկայացնելիս հյուպատոսական որևէ վճար չի կատարվում, սակայն վարչական դատարաններում վարույթի համար նախատեսված են վճարներ: Արտոնագրային դիմորդին անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ նրան կարող են կանչել դատարան` համապատասխան վճարումները կատարելու նպատակով:

Ստորև տրամադրված հղումով հասանելի է վարչական դատարանում բողոք ներկայացնելու դեպքում դատական վճարների, վճարից ազատվելու հնարավորության, ինչպես նաև` դատական վարույթի վարման լեզվի վերաբերյալ տեղեկություն:

http://bip.warszawa.wsa.gov.pl/133/wpis-sadowy-zasady-dokonywania-wpisu.html

{"register":{"columns":[]}}