Ապոստիլ
06.11.2024
Ապոստիլը հաստատում է, որ տվյալ փաստաթուղթը տրվել է իրավասու մարմնի կողմից: Ապոստիլը հաստատում է օտարերկրյա պաշտոնյայի ստորագրության և կնիքի իսկությունը: Դրա շնորհիվ պաշտոնական օտարերկրյա փաստաթուղթը կարող է օգտագործվել Լեհաստանում։
Թե՛ Լեհաստանը, թե՛ Հայաստանը հանդիսանում են 1961 թ. հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի, այն է` Ապոստիլի կոնվենցիայի անդամ, որը կոչված է վերացնելու օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերը օրինականացնելու պահանջը (Օրենքների ժողովածու, 2005թ., թիվ 112, կետ 938): Սա նշանակում է, որ Լեհաստանում Հայաստանի փաստաթուղթ օգտագործելու համար անհրաժեշտ է միայն ապոստիլ ստանալ տեղական գրասենյակից։
Հայաստանի պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով հաստատումն իրականացվում է հետևյալ մարմինների կողմից ։
Հյուպատոսը չի միջնորդում Լեհաստանի փաստաթղթերի վրա ապոստիլի ձեռքբերման գործընթացին:
Եթե օտարերկրյա գրասենյակը պահանջում է ապոստիլ լեհական փաստաթղթի վրա, խնդրում ենք ծանոթանալ Լեհաստանի արտաքին գործերի նախարարության կայքում առկա տեղեկատվությանը: