Վկայագրերի հանձնում ԱլԳ ուսանողական մրցույթի մասնակիցներին
23.05.2019
Մայիսի 22-ին դեսպան Պավել Չեպլակը հյուրընկալեց Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ ուսանողական մրցույթի մասնակիցներին` վկայագրեր շնորհելու նպատակով:
Հաճելի մթնոլորտում ուսանողները անդրադարձան իրենց ապագա պլաններին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին շարունակել շփումները դեսպանության հետ:
Նշենք, որ մրցույթը կազմակերպվել է Լեհաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ ջանքերով: