D տեսակի մուտքի արտոնագիր․դիմում-հայտի ներկայացում
Որտե՞ղ կարելի է դիմել
Դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել տարածքային առումով պատկան ԼՀ հյուպատոսական հիմնարկում:
Արդյո՞ք անհրաժեշտ է անձամբ ներկայացնել դիմում-հայտը
Դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել անձամբ: Դիվանագիտական հիմնարկը չի ընդունում ֆաքսով, փոստով կամ էլեկտրոնային եղանակով տրամադրված դիմում-հայտեր:
Ինչպե՞ս հերթագրվել
Արտոնագրային դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է հերթագրվել e-konsulat համակարգում:
Արտոնագրային դիմում-հայտ ներկայացնելու հերթական օրերը e-konsulat համակարգում հասանելի են յուրաքանչյուր ուրբաթ օրը՝ ՀՀ տեղական ժամանակով ժամը 12։00-ին։
Աշխատանքի մեկնելու նպատակով ազգային տեսակի արտոնագրի դիմում-հայտ ներկայացնելու օրերի հերթագրումը իրականացվում է էլեկտրոնային վիճակահանության ճանապարհով` յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 12:00-ին:
Հիշե՛ք, որ արտոնագրային դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել նախատեսվող այցից առաջ 2 շաբաթ ոչ ուշ:
Ուշադրությու՛ն: Գրանցման ընթացքում անհրաժեշտ է տրամադրել ամբողջական և ներկայացվող փաստաթղթերում պարուակվող հավաստի տվյալներ: Արտոնագրային դիմում-հայտում լրացվող տվյալները պետք է լինեն ճշգրիտ (այդ թվում նաև ուղղագրության տեսանկյունից) և համապատասխանեն կից փասթաթղթերում ներկայացված տվյալների:
Խնդրում ենք բոլոր այն անձանց, ովքեր դիմում են աշխատանքային հրավերի հիման վրա ազգային արտոնագիր ստանալու նպատակով հերթագրվել միայն e-konsulat համակարգի միջոցով:
Աշխատանքի հրավերի հիման վրա ազգային մուտքի արտոնագրի դիմում-հայտ լրացնելու նպատակով հարկավոր է`
- մուտք գործել e-konsulat համակարգ:
- MENU հատվածում ընտրել „Национальная Виза - Зарегистрируйте бланк”, հաջորդիվ` „Национальная Виза - работа”, լրացնել արտոնագրային հայտում Ձեր հիմնական տվյալներն, ինչպես նաև Լեհաստանում Ձեր աշխատանքը լիազորող փաստաթղթի տվյալները: Տվյալները ճշգրիտ մուտքագրելու դեպքում կստանաք արտոնագրային դիմում-հայտը լրացնելու հղում պարունակող էլ. հաղորդագրություն: Դիմում-հայտը լրացնելու համար հատկացվում է 48 ժամ: Դիմում-հայտը լրացնելուց հետո պետք է այն պահպանել համակարգչի մեջ և տպել: Եթե տվյալները պատշաճ կերպով լրացված չլինեն կամ արտոնագրային դիմում-հայտը լրացված չլինի 48 ժամվա ընթացքում, ապա գրանցումը կչեղարկվի:
- Եթե դիմորդների քանակը կգերազանցի հերթագրման հասանելի ժամերը, հերթագրումը կիրականացվի էլեկտրոնային վիճակահանության ճանապարհով: Վիճակահանությունից հետո կստանաք արդյունքների վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև`
- Արտոնագրային դիմում-հայտի գրանցման հաստատման դեպքում`հերթագրման օրվան վերաբերող տեղեկություն:
- Ձեր արտոնագրային դիմում-հայտի գրանցման հաստատման բացակայության դեպքում` վիճակահանության հաջորդ փուլին անցնելու վերաբերյալ տեղեկությունը:
Դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցները չեն կարող միջամտել արտոնագրային դիմում-հայտերի վիճակահանության և հերթագրման գործընթացին:
Ամբողջ տեղեկատվությունը, հաստատումները, արտոնագրային դիմում-հայտեր պարունակող հղումներն ուղարկվելու են Ձեր ներկայացրած էլ. հասցեին` ավտոմատացված համակարգով:
Նշանակված օրն անհրաժեշտ է ներկայանալ դեսպանության հյուպատոսական բաժին տպված և ստորագրված արտոնագրային դիմում-հայտով, աշխատանքային հրավերի բնօրինակով, ինչպես նաև` անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթով:
Այլ նպատակով արտոնագրային դիմում-հայտ ներկայացնելու դեպքում ընտրեք „Национальная Виза - другое” կամ Ձեր խնդրին համապատասխանող այլ բաժինը, ընտրեք այցի օրը, լրացրեք արտոնագրային դիմում-հայտը, պահպանեք և տպեք:
Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել
- e-konsulat համակարգում լրացված, տպված և ստորագրված դիմում-հայտ: Արտոնագրային դիմում-հայտն անվճար է (նմուշ):
- 3,5 × 4,5 սմ չափի գունավոր լուսանկար, որը պետք է լինի`
- ցայտուն, սպիտակ ֆոնով և տպագրված բարձր որակի թղթի վրա,
- լուսանկարված վերջին 6 ամսվա ընթացքում,
- կատարված դիմահայաց, այնպես, որ աչքերը և երեսը երկու կողմերից` գլխի գագաթից մինչև ուսերը, պարզորոշ երևան, և դեմքը զբաղեցնի լուսանկարի 70-80%-ը) լուսանկարվելիս անհրաժեշտ է լինել գլխաբաց։
- Անձնագիր, որը`
- տրվել է վերջին 10 տարիների ընթացքում,
- նախատեսված այցից հետո առնվազն 3 ամիս պետք է ուժի մեջ լինի,
- ունենա մուտքի արտոնագրերի համար նախատեսված առնվազն 2 դատարկ էջ։
- Անձնագրի` անձնական տվյալներով և լուսանկրաով էջի պատճենը, ինչպես նաև անձնագրի այն էջերի պատճենները, որոնցում առկա են վիզաներ, կնիքներ և նշումներ:
-
Ճամփորդական բժշկական ապահովագրություն, որը պետք է վավեր լինի Լեհաստանի Հանրապետության տարածքում, ապահովի նվազագույնը 30 000 եվրո ապահովագրավճար, ընդգրկի նախատեսված այցի ամբողջ ժամանակահատվածը և ծածկի այդ տարածքում անձի գտնվելու ընթացքում բոլոր ծախսերը, որոնք առաջացել են հետ վերադարձի անհրաժեշտությամբ` բժշկական պատճառներից ելնելով, հրատապ բուժօգնություն ստանալու կարիքով, հիվանդանոցում անհետաձգելի բուժման կամ մահվան պատճառով: Ընդ որում` ապահովագրողը, հիմք ընդունելով բուժօգնություն տրամադրող միավորի կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագիրը, պարտավորվում է անմիջականորեն բուժհաստատությանը փոխհատուցել ապահովադրին մատուցվող բժշկական ծառայություների ծախսերը:
Ազգային տեսակի մուտքի արտոնագիր ստանալու նպատակով դիմող անձը պետք է անձամբ ներկայացնի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետում սահմանված ճամփորդական-բժշկական ապահովագրության առկայությունը հաստատող փաստաթուղթ կամ բժշկական ապահովագրության առկայությունը հաստատող փաստաթուղթ` համաձայն 2004թ-ի օգոստոսի 27-ի «Հանրային միջոցներով ֆինանսավորվող բուժօգնության ծառայությունների մասին» օրենքի:
Ճամփորդական բժշկական ապահովագրության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հասանելի են https://www.gov.pl/web/dyplomacja/wizy կայքէջում (Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղեկատվությունը ապահովագրողների և նրանց կողմից առաջարկվող ապահովագրությունների մասին, որոնք բավարարում են 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետում, ինչպես նաև 2013թ-ի դեկտեմբերի 12-ի «Օտարերկրացիների մասին» օրենքի 1բ կետում սահմանված պայմանները)
- Բավարար ֆինանսական միջոցների առակության հաստատում՝ հյուպատոսական հիմնարկի կողմից սահմանաված տարբերակով։
7․ կացավայրը հաստատող փաստաթուղթ․ օրինակ՝ պաշտոնական հրավեր կամ հյուրանոցային ամրագրում։
8․ Լեհաստանի Հանրապետության տարածքում կացությունը հիմնավորող փաստաթուղթ։
Այցի նպատակը հիմնավորող փասատթղթեր
1․ Հերթական 12 ամիսների ընթացքում 6 ամիսը չգերազանցող ժամանակահատվածում աշխատանք կատարելու նպատակով․ վերաբերում է հայտարարությունների գրանցամատյանում գրանցված «Աշխատանքի կատարումն օտարերկրացուն հանձնարարելու վերաբերյալ հայտարարությանը» (Oświadczenie o powierzeniu wykonywania pracy)․
- Լեհաստանում Աշխատանքի վարչությունում և աշխատանքի կատարումն օտարերկրացուն հանձնարարելու վերաբերյալ հայտարարությունների գրանցամատյանում գրանցված «Աշխատանքի կատարումն օտարերկրացուն հանձնարարելու վերաբերյալ հայտարարության» բնօրինակն ու պատճենը։
Հայտարարությունը պետք է տրված լինի Աշխատանքի շրջանային վարչության կողմից հատուկ ձևաթղթի վրա և պարունակի հետևյալ տեղեկությունը․
- տրման ամսաթիվ, Աշխատանքային շրջանային վարչության պատասխատուի ստորագրությունն ու կնիքը,
- հրավիրող կազմակերպության անվանումը, գործատուի ստորագրությունը,
- հրավիրվող անձի ամբողջական անձնական տվյալները, անձնագրի սերիան ու համարը, ինչպես նաև՝ այցի նպատակն ու տևողությունը (ամսաթվերը, օրերի և մուտքերի քանակը)։
Հայտարարության հիման վրա մուտքի արտոնագիր տրվում է միայն նրանում նշված անձին։ Աշխատանքային հրավերի այս տեսակը իրավունք չի տալիս դիմորդի ընտանիքին դիմելու մուտքի արտոնագրի համար։
2․ 1 օրացույցային տարվա ընթացքում 9 ամիսը չգերազանցող ժամանակահատվածում, այսպես կոչված սեզոնային աշխատանքի կատարման նպատակով․
- Լեհաստանում Աշխատանքի շրջանային վարչությունում գրանցված «Սեզոնային աշխատանքի վերաբերյալ դիմումների գրանցամատյանում դիմումի գրանցման մասին տեղեկանքի» բնօրինակն ու պատճենը։
Տեղեկանքը պետք է տրված լինի հատուկ ձևաթղթի վրա և պարունակի հետևյալ տվյալները․
- տեղեկանքը տրամադրող մարմինը, կնիքը, տրամադրման ամսաթիվը, Աշխատանքային շրջանային վարչության պատասխատուի անունը և ազգանունը, պաշտոնը, ստորագրությունն ու կնիքը,
- պաշտոնական կնիք,
- օտարերկրացուն աշխատանքի կատարումը հանձնարարող հաստատությունը և նրա հասցեն և կոնտակտային տվյալները,
- օտարերկրացու վերաբերյալ տեղեկություն՝ անունը, ազգանունը, սեռը, ծննդյան տարեթիվը, քաղաքացիությունը,
- սեզոնային աշխատանքի վերաբերյալ տեղեկություն՝ աշխատանքի կատարման վայրը, իրավական հիմքը, աշխատանքի կատարման ժամկետները, առաջարկվող համախառն աշխատավարձի չափը, հիմնական աշխատանքային պարտականությունների շրջանակը,
- սեզոնային աշխատանքի վերաբերյալ դիմումների գրանցամատյանում դիմումի գրանցման մասին տեղեկանքի տրամադրման ամսաթիվը, աշխատանքի ժամկետ(ներ)ը։
Տեղեկանքի հիման վրա մուտքի արտոնագիր տրվում է միայն նրանում նշված անձին։ Աշխատանքային հրավերի այս տեսակը իրավունք չի տալիս դիմորդի ընտանիքին դիմելու մուտքի արտոնագրի համար։
3․ 2004 թ․ ապրիլի 20-ի «Զբաղվածության և աշխատաշուկայի ոլորտում գործող հաստատությունների գործունեույթան խթանման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 43ա կետով նախատեսված «Աշխատանքային թույլտվության» հիման վրա աշխատանքի կատարման նպատակով․
- Աշխատանքի կատարումը հանձնարարող մարմնի իրավաբանական հասցեով պայմանավորված պատկան վոևոդի կողմից տրամադրված աշխատանքային թույլտվության բնօրինակն ու պատճենը։
Թույլտվությունը տրամադրվում է պատկան վոևոդի կողմից և պարունակում է հետևյալ տեղեկությունը․
- տրամադրման ամսաթիվը, գրանցման աշխատանքային համարը,
- գործատուի անվանումը և հասցեն,
- աշխատակցի անունը, ազգանունը, նրա ծննդյան տարեթիվն ու ծննդավայրը, քաղաքացիությունը,
- աշխատանքային պաշտոնը, զբաղվածության իրավական տեսակը, աշխատավարձը,
- թույլտվության վավերականության ժամկետը,
- հաստատության կնիքը, պաշտոնյայի կնիքն ու ստորագրությունը, թույլտվության ստացման հաստատում։
Հայտարարության հիման վրա մուտքի արտոնագիր տրվում է միայն նրանում նշված անձին։ Աշխատանքային թույլտվությունը իրավունք է տալիս դիմորդի ամուսնուն և զավակներին դիմել Շենգենյան տեսակի մուտքի արտոնագրի համար։
4․ Առկա համալսարանական` բակալավրիական, մագիստրական, ասպիրանտական կամ հետբուհական, կրթություն ստանալու նպատակով՝ ուսանողների դեպքում․
- ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք ուսմանառություն սկզբի կամ շարունակության վերաբերյալ, որը ներառում է բուհի կամ Լեհաստանի Գիտությունների Ակադեմիայի ինստիտուտի և ֆակուլտետի անվանումը, վերոնշյալ հաստատության հասցեն, բաժնի անվանումը, ուսման տարի, որպես ուսանող ընդունման կամ ուսանող հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը մակագրած անձի անունը և ազգանունը, ուսանողի կարգավիճակը հաստատելու հնարավորություն ունեցող միավորի հեռախոսահամարը,
- վճարովի հիմունքով ուսանելու/ուսումը շարունակելու դեպքում՝ վճարման կատարումը հաստատող ապացույց,
- փաստաթուղթ, որը հաստատում է ապրուստի և դեպի ծագման կամ բնակության երկիր հետադարձ ճանապարհի կամ երրորդ (մուտքի թույլտվության առկայության դեպքում) երկիր տարանցման, ինչպես նաև՝ ուսման վճարը հոգալու համար բավարար ֆինանսական միջոցների առկայությունը։
Այս տեսակի արտոնագրի համար դիմորդն իրավունք ունի արտոնագրային դիմումի ներկայացման օրվանից 14 օրերի ընթացքում լրացնել արտոնագրային դիմում-հայտում ներկայացված տվյալների և դիմումը հիմնավորող հանգամանքների հաստատման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, եթե դրանք դիմումի հետ չեն ներկայացվել։
Այս տեսակի մուտքի արտոնագրի տրամադրման ուսումնասիրությունը կարող է տևել մինչև 60 օր։
5․ Գիտական ուսումնասիրությունների կամ զարգացման աշխատանքների նպատակով՝ գիտնականների դեպքում․
- գիտական ուսումնասիրությունների կամ զարգացման աշխատանքների կատարման նպատակով օտարերկրացու՝ ընդունման վերաբերյալ պայմանագիր՝ տրված Լեհաստանի Հանրապետության տարածքում գիտական գործունեություն ծավալող միավորի կողմից, որպես աշխատանքի կատարման, ծառայությունների մատուցման (umowa o pracę, umowa o dzieło, umowa zlecenia) կամ այլ իրավաքաղաքացիական պայմանագիր, որը պարունակում է հրավիրող միավորի անվանումը, այդ միավորի հասցեն, հետազոտական ծրագրի անվանումն ու ժամկետները, գիտահետազոտական ծրագրում մասնակցությունը հաստատելու հնարավորություն ունեցող անձի կոնտակտային հեռախոսահամարը։
Այդպիսի պայմանագիրը սահմանում է․
1․ գիտական ուսումնասիրությունների անվանումը կամ նպատակը կամ առարկան,
2․ գիտնականի պարտավորվածությունը մասնակցելու այդ ուսումնասիրություններին կամ զարգացման աշխատանքներին,
3․գիտական միավորի պարտավորությունը գիտնականին ապահովելու իր գործառույթների կատարման համար անհրաժեշտ պայմաններով,
4․ գիտական ուսումնասիրությունների կամ զարգացման աշխատանքների կատարման սկիզբն ու ավարտը կամ մոտավոր տևողությունը,
5․ գիտնականի վարձատրությունը կամ աշխատանքի այլ պայմանները,
6․Եվրամիության այլ երկրների տարածքում ծրագրված գիտական ուսումնասիրությունների կամ զարգացման աշխատանքների կատարման վերաբերյալ տեղեկություն։
- փաստաթուղթ, որը հաստատում է ապրուստի և դեպի ծագման կամ բնակության երկիր հետադարձ ճանապարհի կամ երրորդ (մուտքի թույլտվության առկայության դեպքում) երկիր տարանցման, բավարար ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթուղթ։
- գիտական միավորի գրավոր հայտարարություն առ այն, որ վերջինս պարտավորվում է փոխհատուցել պայմանագրի ժամկետի ավարտից՝ 6 ամսվա ընթացքում օտարկրացու՝ հարկադիր վերադարձի վերաբերյալ որոշման կայացման և կատարման համար պետական բյուջեից տրամադրված միջոցները, եթե օտարկրացու՝ հարկադիր վերադարձի վերաբերյալ որոշման կայացման նախադրյալ է հանդիսանում օտարերկրացու ոչ օրինական կարգավիճակը Լեհաստանի Հանրապետության տարածքում։
Այս տեսակի արտոնագրի համար դիմորդն իրավունք ունի արտոնագրային դիմումի ներկայացման օրվանից 14 օրերի ընթացքում լրացնել արտոնագրային դիմում-հայտում ներկայացված տվյալների և դիմումը հիմնավորող հանգամանքների հաստատման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, եթե դրանք դիմումի հետ չեն ներկայացվել։
Այս տեսակի մուտքի արտոնագրի տրամադրման ուսումնասիրությունը կարող է տևել մինչև 60 օր։
6․ Պրակտիկայի անցման նպատակով՝ փորձնակների համար․
- փաստաթուղթ, որը հաստատում է, որ դիմումի ներկայացմանը անմիջականորեն նախորդող 2 տարիների ընթացքում փորձնակն ավարտել է բուհ կամ որ Եվրամիության տարածքից դուրս ուսանում է բուհում,
- փաստաթուղթ, որը հաստատում է, որ Լեհաստանի Հանրապետության տարածքում փորձնակն ունի երաշխավորված կացավայր,
- փաստաթուղթ, որը հաստատում է ապրուստի և դեպի ծագման կամ բնակության երկիր հետադարձ ճանապարհի կամ երրորդ (մուտքի թույլտվության առկայության դեպքում) երկիր տարանցման, ինչպես նաև պրակտիկայի ծախսերը հոգալու համար բավարար ֆինանսական միջոցների առկայությունը։
- պրակտիկայի կազմակերպչի գրավոր հայտարարություն առ այն, որ վերջինս պարտավորվում է կրել օտարկրացու՝ հարկադիր վերադարձի վերաբերյալ որոշման կայացման և կատարման համար ծախսերը,
- փորձաշրջանի կազմակերպչի հետ կնքված գրավոր պայմանագիր, որի հիման վրա ընթանալու է պրակտիկան և որը պարունակում է պրակտիկայի կազմակերպչի անվանումն ու հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ REGON (ազգային տնտեսության գրանցամատյան), իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ PESEL (բնակչության հաշվառման համընդհանուր էլեկտրոնային համակարգ), պրակտիկայում մասնակցությունը հաստատելու հնարավորություն ունեցող անձի կոնտակտային հեռախոսահամարը։
Պայմանագիրը սահմանում է․
1․ պրակտիկայի ծրագրի նկարագրություն, որը պարունակում է տեղեկություն նրա կրթական նպատակի կամ կրթական բաղկացուցիչների, տեսական և գործնական դասընթացի, պրակտիկայի անցման համար նախատեսված հաստիքի, պրակտիկայի անցման լեզվի, պրակտիկայի անցման համար անհրաժեշտ լեզվի տիրապետման մակարդակի, կատարվող հանձնարարությունների շրջանակի և տեսակի, պրակտիկայի անցման ընթացքում ձեռք բերվող գիտելիքների, գործնական հմտությունների և մասնագիտական փորձի շրջանակի վերաբերյալ,
2․ պրակտիկայի տևողությունը,
3․ պրակտիկայի անցման և վերահսկման պայմանները, այդ թվում՝ պրակտիկայի անցման վայրի և պրակտիկայի ղեկավարի նշում,
4․ պրակտիկայի անցման ժամերը,
5․ կողմերի իրավունքներն ու պարտականությունները, որոնք վերաբերում են պրակտիկայի անցմանը, անհրաժեշտ բժշկական զննումների, դժբաշտ պատահարներից ապահովագրության ծախսերի հոգում, ազատ օրերին, ինչպես նաև՝ պայմանագրի լուծման պայմաններին,
6․ ստացված գիտելիքի, գործնական հմտությունների և մասնագիտական փորձի հաստատման ձև;
- Բացի այդ, պրակտիկա պետք է լինի ավարտված կամ ընթացիկ ուսման ոլորտին և մակարդակին համահունչ,
- Տեղեկություն առ այն, որ օտարերկրացին ավարտել է լեհերենի կամ պրակտիկայի անցման համար անհրաժեշտ այլ լեզվի դասընթաց կամ հաճախում է այդպիսի դասընթացի՝ պրակտիկայի անցման համար լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակով։
Այս տեսակի արտոնագրի համար դիմորդն իրավունք ունի արտոնագրային դիմումի ներկայացման օրվանից 14 օրերի ընթացքում լրացնել արտոնագրային դիմում-հայտում ներկայացված տվյալների և դիմումը հիմնավորող հանգամանքների հաստատման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, եթե դրանք դիմումի հետ չեն ներկայացվել։
Այս տեսակի մուտքի արտոնագրի տրամադրման ուսումնասիրությունը կարող է տևել մինչև 60 օր։
7․ Եվրոպական կամավորական ծրագրին մասնակցության նպատակով․
- փաստաթուղթ, որը հաստատում է, որ Լեհաստանի Հանրապետության տարածքում կամավորն ունի երաշխավորված կացավայր,
- փաստաթուղթ, որը հաստատում է ապրուստի և դեպի ծագման կամ բնակության երկիր հետադարձ ճանապարհի կամ երրորդ (մուտքի թույլտվության առկայության դեպքում) երկիր տարանցման համար բավարար ֆինանսական միջոցների առկայությունը,
- կազմակերպչական միավորի հետ կնքված գրավոր պայմանագիր, որի համար օտարերկրացին կատարելու է կամավորական աշխատանք և որը պարունակում է ընդունող կազմակերպության անվանումն ու հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ REGON (ազգային տնտեսության գրանցամատյան, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ PESEL (բնակչության հաշվառման համընդհանուր էլեկտրոնային համակարգ, ծրագրի անվանումն ու տևողությունը, կամավորական ծրագրին մասնակցությունը հաստատելու հնարավորություն ունեցող անձի կոնտակտային հեռախոսահամարը։
Պայմանագիրը սահմանում է․
1․ կամավորական աշխատանքի ընթացքի նկարագիրy,
2․ կամավորական աշխատանքի տևողությունը,
3․ կամավորական աշխատանքի կատարման և վերահսկման պայմանները,
4․ աշխատանքի կատարման ժամերy,
5․օտարերկրացու ապրուստի և կացության հետ կապված ծախսերը հոգալու համար միջոցներ, ինչպես նաև՝ օտարերկրացուն տրամադրվող գրպանի ծախսերի նվազագույն չափը,
6․ օտարերկրացու կողմից կամավորական աշխատանքի կատարման համար անհրաժեշտ դասընթացները։
Այս տեսակի արտոնագրի համար դիմորդն իրավունք ունի արտոնագրային դիմումի ներկայացման օրվանից 14 օրերի ընթացքում լրացնել արտոնագրային դիմում-հայտում ներկայացված տվյալների և դիմումը հիմնավորող հանգամանքների հաստատման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, եթե դրանք դիմումի հետ չեն ներկայացվել։
Այս տեսակի մուտքի արտոնագրի տրամադրման ուսումնասիրությունը կարող է տևել մինչև 60 օր։
8․ Կրթության կամ ուսման ձևեր, որոնք այլ են, քան 60-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերում սահմանված ձևերը․
- լեհական դպրոցից՝ դպրոցում ուսման ընդունման կամ շարունակության վերաբերյալ տեղեկանք կամ կրթության այլ ձևերին մասնակցություն (օրինակ՝ լեզվի դասընթացի), նաև դպրոցական վկայական։
Այս տեսակի մուտքի արտոնագրի համար դիմորդը պետք է ներկայացնի դասընթացի ուսումնական պլանը, մասնավորապես՝ պարապմունքների հաճախականությունը՝ շաբաթական և ամսեկան կտրվածքով, և դասաժամերի ընդհանուր քանակը, եթե ուսումնառությունն իրականացվելու է ոչ հիմնական դպրոցում, վարժարանում կամ ավագ դպրոցում։
9․ Ձեռնարկատերերի ռեեստրում գրանցված կամ կանոնադրական կապիտալով ընկերություն հանդիսացող իրավաբանական անձի տնօրենների խորհրդում գործառույթների կատարման նպատակով կամ որպես բաժնետեր․
- ազգային դատական գրանցամատյանից քաղվածքի (KRS) պատճենը, որը հաստատում է կազմակերպության գրանցումը,
- վերջին 6 ամիսների համար լեհական բանկային հաշվեհամարից քաղվածք։
Գրանցամատյանից գրառման հիման վրա տրամադրվում է 12 ամիսների ընթացքում 180 օրվա վավերականության ժամկետով մուտքի արտոնագիր։ Գրանցամատյանից գրառման հիման վրա դիմորդը կարող է դիմել 12 ամիսների ընթացքում 180 օրը գերազանցող ժամկետով մուտքի արտոնագրի համար՝ աշխատանքի թույլտվության առկայության դեպքում։ Գրանցամատյանից գրառման հիման վրա ամուսինը և զավակները կարող են դիմել միայն Շենգենյան մուտքի արտոնագրի համար։
10․ Լեհի քարտի առկայությամբ պայմանավորված արտոնություններից օգտվելու նպատակով․
- Լեհի քարտի բնօրինակն ու պատճենը։
- Լեհի քարտի հիման վրա մուտքի արտոնագրի համար դիմելիս կարելի է դիմում-հայտ ներկայացնել միայն ազգային տեսակի մուտքի արտոնագրի համար։
- Լեհի քարտի օգտատերերն, ինչպես նաև՝ նրանց անչափահաս զավակները մուտքի արտոնագրի համար դիմելիս ազատված են նախնական հերթագրման պարտականությունից։
11․ Լեհաստանի Հանրապետության տարածքում գտնվելու նպատակով՝ որպես Լեհի քարտի հիման վրա մշտական կացության թույլտվությամբ Լեհաստանում գտնվող անձի ընտանիքի անդամ․
- Մշտական կացության թույլտվության տրամադրման որոշման բնօրինակն ու պատճենը:
- Ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ։
- Ընտանիքի մերձավոր անդամներ են համարվում դիմորդի ամուսինն ու զավակները։
12․ Որպես հայրենադարձի ընտանիքի մերձավոր անդամ Լեհաստանի Հանրապետության տարածքում ժամանելու նպատակով․
- Հայրենադարձի ընտանիքի մերձավոր անդամի կարգավիճակի շնորհման վերաբերյալ որոշման բնօրինակն ու պատճենը։
- Ընտանիքի մերձավոր անդամներ են համարվում հայրենադարձի ամուսինը և զավակները։
13․ Ներկորպորատիվ փոխադրման շրջանակներում աշխատանքի իրականացման նպատակով ժամանակավոր կացության թույլտվության տրամադրում՝ 2014 թ․ մայիսի 15-ի Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական Խորհրդի՝ Ներկորպորատիվ փոխադրման շրջանակներում երրորդ երկրների քաղաքացիների մուտքի և կացության պայմանների մասին Թիվ 2014/66/EU հանձնարարականի համաձայն (Օրենքների ժողովածու, L 157, 2014 թ․ մայիսի 27)․
- Աշխատանքի կատարումը հանձնարարող կազմակերպության գրանցման հասցեով պայմանավորված՝ պատկան վոևոդի կողմից տրամադրված ներկորպորատիվ փոխադրման թույլտվության բնօրինակը և պատճենը։
- Թույլտվության հիման վրա մուտքի արտոնագիրը տրվում է միայն նրանում նշված անձին։
14․ Ավագ դպրոցի, առկա ուսուցմամբ լեհական ուսումնական հաստատությունների, ԼԳԱ գիտական ինստիտուտների կամ հետազոտական ինստիտուտների շրջանավարտների կողմից աշխատանքի կատարման նպատակով․
- աշխատանքային պայմանագիր, որը պարունակի հետևյալ տեղեկությունը․
- դիմորդի անձնագրային տվյալները,
- զբաղվածության ձևը, ժամկետները, վարձատրության չափը․
- լեհական դպրոց կամ բուհ ավարտելու վերաբերյալ վկայական կամ դիպլոմ։
Անձինք, որոնք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետք է լրացուցիչ ներկայացնեն․
- հայկական կացության քարտ, որը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետության տարածք վերադարձը․ Լեհաստանի Հանրապետության տարածքում աշխատանք կատարելու նպատակով ազգային տեսակի մուտքի արտոնագրի համար դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել մշտական կացության քարտ,
- փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ մուտքի արտոնագրի համար դիմորդը ունի բավարար ֆինանսական միջոցներ ճանապարհածախսը հոգալու համար, օրինակ՝ բանկային հաշվից վերջին 3-6 ամսվա քաղվածք, ստորագրած ճամփորդական չեկեր, կրեդիտային քարտեր՝ բանկային տեղեկանք քարտի վրա միջոցների առկայության մասին, աշխատավայրից տեղեկանք՝ պաշտոնի և վերջին 6 ամիսների կտրվածքում աշխատավարձի չափի նշումով, 2013 դեկտեմբերի 12-ի «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն պատկան վոևոդական վարչության հրավերի բնօրինակն ու պատճեն,
- աշխատավայրից տեղեկանքի բնօրինակը․
- աշխատակիցների դեպքում՝ կազմակերպության տվյալները պարունակող ֆիրմային բլանկի վրա տրված աշխատավայրից տեղեկանք՝ հաստիքի, աշխատանքային փորձի և ամսեկան աշխատավարձի չափի, կես տարվա եկումտի նշումով․
- ձեռնարկատիրոջ դեպքում՝ տեղական մարմիններում ընկերության գրանցման վկայականի բնօրինակն ու պատճենը։
Բացի այդ, անչափահասների համար արտոնագրային դիմում-հայտ ներկայացնելիս անհրաժեշտ է.
- նոտարի կողմից վավերացված և լեհերեն կամ անգլերեն թարգմանված գրավոր համաձայնությունը արտոնագրային դիմում-հայտը ներկայացնելու վերաբերյալ։ Եթե անչափահաս անձն ունի միայն մեկ ծնող կամ օրինական ներկայացուցիչ, ապա դա անհրաժեշտ է փաստարկել ներկայացնելով ծննդյան վկայականը, դատավճիռ, որի համաձայն անչափահասի նկատմամբ խնամակալությունը տրամադրված է միայն մեկ անձի կամ մյուս ծնողի մահվան վկայականը։
- ծնողների անձնագրերի բնօրինակն ու պատճենը,
- ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը,
Եթե երեխայի տվյալները ներառված են ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագրի մեջ, ապա նույնպես անհրաժեշտ է ներկայացնել առանձին արտոնագրային դիմում-հայտ։ Այդ դեպքում մուտքի արտոնագիրը կփակցվի ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագրի մեջ։
Հիշե՛ք, որ․
- Արտոնագրային դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել մշտական բնակության վայրով պայմանավորված հյուպատոսական տարածաշրջանում։
- Որպես կանոն, վերոնշյալ փաստաթղթերը բավարար են որոշման կայացման համար, սակայն հյուպատոսը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։
- Հյուպատոսն իրավունք ունի մուտքի արտոնագրի համար դիմորդին հրավիրել հյուպատոսական հիմնարկ՝ հարցազրուցի համար, սակայն պարտավոր չէ դա անել։
- D տեսակի մուտքի արտոնագիրը թույլ է տալիս գտնվելու Շենգենյան գոտու այլ երկրում յուրաքանչյուր 180-օրյա կտրվածքում մինչև 90 օր։ Սա նշանակում է, որ Շենգենյան գոտում դիմորդը կարող է օրինական գտնվել, միայն եթե վերջին 180 օրերի ընթացքում նրա այցը Շենգենյան երկրների տարածք չի գերազանցել 90 օրը։
- D տեսակի մուտքի արտոնագիրը կարող է տրվել առավելագույնը 1 տարի վավերականության ժամկետով։
- Մուտքի արտոնագրի տրամադրումը չի երաշխավորում մուտքը Լեհաստանի տարածք․ վերջնական որոշման իրավունքը միշտ պատկանում է սահմանապահ ծառայությանը։
Որքա՞ն է կազմում վճարը
Մուտքի արտոնագրի համար վճարը կազմում է 135 եվրո:
Վճարը կատարվում է արտոնագրային դիմում-հայտի ներկայացման պահին` հիմնարկի դրամարկղում։ Վճարն ընդունվում է եվրոյով` կանխիկ:
Արտոնագրային դիմում-հայտի համար վճարը ենթակա չէ վերդարձման անկախ հյուպատոսի որոշումից։
Արտոնագրային վճարից ազատվում են անձանց հետևյալ կատեգորիաները.
ա) ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամները`
- ԵՄ քաղաքացու ամուսինը;
- ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու մինչև 21տարեկան զավակը, ով գտնվում է ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու խնամակալության տակ;
- ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու ծնողը, ով գտնվում է ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու խնամակալության տակ;
բ) ԼՀ քաղաքացիների ընտանիքի անդամները`
- Լեհաստանի Հանրապետության քաղաքացու ամուսինը;
- Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու անչափահաս զավակը, ով գտնվում է Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու խնամակալության տակ;
- Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու ծնողը, ով գտնվում է Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու խնամակալության տակ,
գ) Լեհի քարտի օգտատերը:
Ինչպիսի՞ն են իրականացման ժամկետները
Արտոնագրային դիմում-հայտի վերաբերյալ որոշումը կայացնում է վճարման կատարման օրվանից 15 աշխատանքային օրերի ընթացքում։ Փաստաթղթերի առավել հանգամանալից ստուգման անհրաժեշտության դեպքում այս ժամկետը կարող է երկարացվել մինչև 30 օր։
Ի՞նչպես է հանձնվում փաստաթուղթը
Անձնագրերն ու արտոնագրային որոշումները տրամադրվում են երկուշաբթիից մինչև հինգշաբթի ժ․16։00-ից մինչև 16։30, առանց նախնական պայմանավորվածության։
Խնդրում ենք արտոնագրային որոշումները վերցնել արտոնագրային դիմում-հայտի ներկայացման օրվանից ամենավաղը 15 օրացույցային օրերից հետո։ Այսինքն՝ եթե, օրինակ, դիմումը ներկայացվել է հուլիսի 1-ին, ապա արտոնագրային որոշման ստացման համար դիմորդը կարող է ներկայանալ հուլիսի 16-ին։ Եթե դիմորդը ներկայանա այս ժամկետից ավելի վաղ, ապա հնարավոր է, որ որոշումը դեռևս պատրաստ չլինի։
Ինչպե՞ս կարելի է վճռափոխության համար դիմել
Եթե դիմորդը համաձայն չէ հյուպատոսի որոշման հետ, ապա իրավունք ունի արտոնագրային դիմում-հայտի վերանայման համար դիմում ներկայացնել։ Այդ նպատակով անհրաժեշտ է որոշման ստացման օրվանից 14 օրերի ընթացքում առանց նախնական հերթագրման ներկայանալ աշխատանքային ժամերին այն հյուպատոսական հիմնարկ, որում կայացվել է արտոնագրային որոշումը։
Վճարը նման դիմումի ներկայացման համար կազմում է 80 եվրո։
Արտոնագրի տրամադրման մերժման որոշումը տրվում է գրավոր տարբերակով` Եվրամիության վիզային օրենսգրքի Հավելված IV-ում սահմանված ստանդարդ ձևաթղթի վրա:
Արտոնագրի տրամադրման մերժման որոշման մեջ տրվում են մերժման հիմքերը;
Ուշադրությու՛ն: Հյուպատոսական հիմնարկը մերժման վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում: Նախևառաջ հիմնարկը չի մեկնաբանում կայացրած որոշումները, ինչպես նաև` մերժման պատճառների վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում. պատճառները նշված են մերժման որոշման ձևաթղթում` համաձայն Միասնական արտոնագրային օրենսգրքով նախատեսված ընթացակարգային չափանիշների:
Հաշվի առնելով անձնական տվյալների պահպանությունը` հիմնարկը որևէ կերպ` ուղղակի կամ անուղղակիորեն, չի կարող հաստատել կամ ժխտել տվյալ անձի կողմից արտոնագրային դիմում-հայտի ներկայացման հանագամանքը, ինչպես նաև` չի կարող նշել, թե ինչ որոշում է կայացրել, այսինքն` արդյոք տրամադրել է մուտքի արտոնագիր, թե տրամադրումը մերժել է:
Խնդրում ենք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով նմանատիպ հարցեր մեզ չուղղել. այդպիսի հարցապնդումները կմնան անպատասխան:
Նույն հիմնարկի կողմից դիմումի վերանայման իրավունք
Հյուպատոսի կողմից մերժման որոշման ստացման պահից ի վեր արտոնագրային դիմորդը իրավունք ունի դիմել այդ նույն հիմնարկում վճռափոխության համար:
Վճռափոխության դիմումի իրավունք տրվում է միայն արտոնագրային դիմորդին:
Ուշադրությո՛ւն: Հրավիրող անձինք, դիմորդի ընտանիքը (անչափահաս երեխաների համար արտոնագրային դիմում-հայտ ներկայացրած ծնողների կամ օրինական խնամակալների բացառությամբ), գործատուները կամ ուսումնական հաստատության աշխատակիցներն իրավունք չունեն վճռափոխության դիմում ներկայացնելու: Բացի այդ, վերոնշյալ անձինք չեն հանդիսանում արտոնագրային գործընթացի կողմ, հետևաբար այդ անձանց կողմից ուղղված հարցերն ու վերանայման դիմումները չեն ուսումնասիրվելու և վերանայման գործընթացում հաշվի չեն առնվելու:
Վճռափոխության դիմում ներկայացնելու վերաբերյալ որոշումը կայացնում է բացառապես արտոնագրային դիմորդը։ Հյուպատոսական հիմնարկը չի կարող դիրքորոշում արտահայտել վճռափոխության դիմում ներկայացնելու նպատակահարմարության կամ առհասարակ այդպիսի դիմում ներկայացնելու վերաբերյալ․ սա բացառապես արտոնագրային դիմորդի իրավունքն է, ընդսմին՝ խնդրում ենք նմանատիպ հարցեր չհասցեագրել:
Մերժման վերջնական որոշում
Հյուպատոսի կողմից վճռափոխության դիմումի վերաբերյալ մերժման որոշումը վերջնական է և ենթակա չէ վճռաբեկման:
Հերթական արտոնագրային դիմում-հայտերի ներկայացում
Արտոնագրի տրամադրման մերժման որոշումը չի կարող ֆորմալ արգելք դառնալ հերթական արտոնագրային դիմում-հայտ ներկայացնելու համար։ Խնդրում ենք նմանատիպ հարցեր չհասցեագրել: Մուտքի արտոնագրի համար դիմորդն իրավունք ունի ցանկացած պահին ներկայացնել հերթական արտոնագրային դիմում-հայտը, սակայն նախատեսված այցից 3 ամսից ոչ շուտ:
Մուտքի արտոնագրի համար դիմորդն նոր դիմում-հայտ կամ վերանայման դիմում ներկայացնելու ընտրություն ունի. հյուպատոսական հիմնարկը արտոնագրային դիմորդի փոխարեն չի կայացնում որոշում, ինչպես նաև` չի տրամադրում խորհրդատվություն:
Ուսման վարձի փոխհատուցում
Պետական բուհերի կողմից կրթական ծառայությունների դիմաց վճարների գանձման պայմանները կարգավորվում են 2018 թվականի հուլիսի 20-ի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով, իսկ ոչ պետական բուհերի դեպքում դրանք բխում են այդ բուհերի ներքին կանոնակարգից:
Ուսումնառության ընդունված ուսանողները համալսարանների հետ կնքում են պայմանագրեր, որոնք պարունակում են ընդունելության գործընթացի, ուսման ընթացքի հետ կապված հատուկ պայմաններ, ինչպես նաև ուսման վարձավճարի չափին վերաբերող և վարձի փոխհատուցման հետ կապված կանոնների վերաբերյալ դրույթներ: Բոլոր թեկնածուները պետք է մանրամասն ուսումնասիրեն այս փաստաթղթերը, մասնավորապես, վճարովի ուսման դեպքում` վարձի փոխհատուցում ստանալու կանոնների դրույթները:
Փոխհատուցման հարցերը լուծվում են անմիջապես ուսանողների և համալսարանների միջև: Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Լեհաստանի Հանրապետության դեսպանությունները, ինչպես նաև Լեհաստանի Հանրապետության հյուպատոսությունները միջնորդ չեն հանդիսանում ուսանողի և համալսարանի միջև և չունեն իրավական միջոցներ՝ մուտքի արտոնագրային դիմում-հայտի մերժում ստացած օտարերկրացուն թույլատրել ստանալ իր կողմից վճարված ուսման վարձի փոխհատուցում:
Եթե համալսարանը չի հետևում ուսանողի հետ կնքված պայմանագրի դրույթներին, մասնավորապես, չի վերադարձնում վճարը պայմանագրով նախատեսված դեպքում, ուսանողի վարձավճարների վերաբերյալ պահանջները կարող են ներկայացվել միայն քաղաքացիական օրենսդրության միջոցով:
Լուսանկարներ (5)
Իրավական հիմքեր
Ներքին գործերի և վարչարարության նախարարի՝ 2019 թ. ապրիլի 19-ի որոշում «Օտարերկրացիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու» վերաբերյալ (Օրենքների ժողովածու, 2019, կետ 782)
2013 դեկտեմբերի 12-ի «Օտարերկրացիների մասին» օրենք (Օրենքների ժողովածու, 2020, կետ 35` հետագա փոփոխություններով)
2015 հունիսի 25-ի «Հյուպատոսական օրենք» (Օրենքների ժողովածու, 2020, կետ 195` փոփոխություններով)