Օլգա Տոկարչուկը արժանացավ Նոբելյան մրցանակակի գրականության ոլորտում
22.10.2019
Լեհ գրող և ակտիվիստ Օլգա Տոկարչուկը արժանացավ Նոբելյան մրցանակի «երեւակայության համար, որը հանրագիտարանային կրքով սահմանների հատումը ներկայացնում Է որպես կյանքի ձեւ» ձեւակերպմամբ:
«Սիրով շնորհավորում եմ Տիկին Օլգա Տոկարչուկին, որը լեհական մշակույթի անվիճելի դեսպանն է»,- ասաց Լեհաստանի Արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը:
Օլգա Տոկարչուկը ծնվել է 1962 թվականի հունվարի 29-ին Զիելոնա Գուրայի մերձակայքում գտնվող Սուլեխով գյուղում, մանկավարժների ընտանիքում: Նրա հայրն աշխատում էր նաև դպրոցի գրադարանում, որտեղ Օլգա Տոկարչուկը սկսեց հետաքրքվել գրականությամբ: Ավարտել է Վարշավայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, այնուհետև Վալբժիխում աշխատել է որպես հոգեթերապևտ:1998 թվականից ի վեր լեհ գրողը բնակվում է Նովա Ռուդայի մերձակայքում գտնվող Կրայանուվ փոքրիկ գյուղում:
Նա հեղինակ է 17 գրքերի` վեպերի, պատմվածքների, էսսեների, ինչպես նաև կինոնկարների սցենարների: 1993թ.-ին տպագրել է իր դեբյուտային գիրքը՝ «Մարդկանց ճանապարհը գրքերն են», որը շատ լավ ընդունվեց Լեհաստանում և արժանացավ «լավագույն դեբյուտ» մրցանակին: Մեծ հաջողություն բերեց իր երրորրդ` «Նախնադար և այլ ժամանակներ» խորագրով վեպը, որը լույս է ընծայվել 1996 թ-ին: Ընտանեկան պատմությունը տեղի է ունենում Լեհաստանի սրտում գտնվող Պրավիեկ կոչվող միստիկ գյուղում, որը հսկվում է չորս հրեշտակապետերի կողմից: Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ Տոկարչուկը ձեռք է բերել միջազգային համբավ:
Մեկ այլ`«Ցերեկային տուն, գիշերային տուն» հրատարակությունը (1998) պատմությունների և պատկերների խառնուրդ է, որը ներկայացնում է բազմաթիվ մշակույթների, անհատական ճակատագրերի և հեռանկարների միջոցով ձևավորված տարածաշրջան:
Քարտեզներով և արտաքին հեռանկարներով ոգեշնչված գրողը 2007 թ-ին տպագրեց «Վազորդները» գիրքը: Այս վեպի համար 2018 թ-ին նա շահեց Man Booker միջազգային մրցանակը:
2009 թ-ին Օլգա Տոկարչուկը հրապարակել է «Գութանդ վարիր մեռյալների ոսկորների վրայով» վեպը, որը գրված է դետեկտիվ ժանրում: Վեպը հիմք է հանդիսացել Ագնեշկա Հոլլանդի «Պոկոտ» ֆիլմի համար: Իր հերթին «Գութանդ վարիր մեռյալների ոսկորների վրայով»-ը առաջադրվել է կարճ ցուցակի վեպերի Man Booker միջազգային մրցանակի:
Տոկարչուկի Մագնում Օպուս ստեղծագործությունը 2014 թ-ին լույս տեսած „Իակովի գրքերը” տպավորիչ պատմավեպն է, որը պատմում է Հրեա Հակոբ Ֆրանկի մասին, ով XVIII –րդ դարում դարձի բերեց իր հայրենակիցներին` կաթոլիկացնելով նրանց:
Այժմ Օլգա Տոկարչուկը ամենաճանաչված և կոմերցիոն մեծ հաջողություններ գրանցող լեհ հեղինակներից է: Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում արժանացել է` Գրքերի հրատարակիչների լեհական ընկերության պարգևի, Կոսցիելսկիների անվան ֆոնդի մրցանակի, Միջազգային գրական Kulturhuset Stadsteatern մրցանակի Ստոկհոլմում :
Նա դարձել է «Նիկե» գրական մրցանակի կրկնակի դափնեկիր և հինգ անգամ շահել ընթերցողների Նիկե մրցանակը: Մարիլա Լաուրենտի կողմից 2019 թ-ին թարգմանված „Իակովի գրքերը” ստեղծագործությունն արժանացավ Prix Laure Bataillon մրցանակի` ֆրանսերեն լեզվով թարգմանված լավագույն օտարալեզու գրքի համար:
2019 թվականի հոկտեմբերի 10-ին Օլգա Տոկարչուկը միացավ Նոեբելյան գրական մրցանակի լեհ դափնեկիրների` Հենրիկ Սիենկիեվիչի, Վլադիսլավ Ռեյմոնտի, Իսաակ Բաշեվիս Սինգերի, Չեսլավ Միլոշի և Վիսլավա Շիմբորսկայի շարքին: