In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.

Տեղական փաստաբանական գրասենյակների, նոտարների և թարգմանիչների ցանկ

13.05.2020

Հյուպատոսը չի կարող տրամադրել փաստաբանական խորհրդատվություն կամ դատարանում հանդես գալ որպես դատապաշտպան կամ լիազորված անձ։

Փաստաբանական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում կարելի է օգտվել Հայաստանում գործող փաստաբանների ցանկից, որը դեսպանությունը տրամադրում է համաձայն դիմումի։

Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փաստաբանների և նոտարների ցանկերը․

Կարևո՛ր է։

Երևանում ԼՀ դեսպանության Հյուպատոսության և Պոլոնիայի հարցերով բաժինը չի կրում տրամադրվող ծառայությունների որակի համար պատասխանատվություն, ինչպես նաև այլ պարտավորություններ, որոնք կարող են առաջանալ վերոնշյալ անձանց կամ գրասենյակներին աշխատանքի կատարում հանձնարարելիս։

Ներկայիս պահին Հայաստանի օրենքում չկա լեհական երդվյալ թարգմանիչների ինստիտուտի համարժեքը։ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը վարում է այդ թվում նաև՝ լեհերենի, թարգմանիչների ցանկ, որոնք ունեն պետության կողմից հաստատված լիազորություններ, և նրանց ծառայություններից օգտվում են նաև տեղական նոտարները, սակայն նրանց կատարած թարգմանությունները լեհական օրենքի տեսանկյունից չեն հանդիսանում պաշտոնական թարգմանություն և չեն կարող կիրառվել լեհական իրավական փաստաթղթաշրջանառության մեջ։

Հիշեք, որ կարելի է օգտվել հյուպատոսի օգնությունից, եթե անհրաժեշտ է որոշակի փաստաթղթերի թարգմանությունը լեհերենից դեպի հայերեն կամ հայերենից դեպի լեհերեն։ Երևանում ԼՀ դեսպանության Հյուպատոսության և Պոլոնիայի հարցերով բաժինը իրականացնում է պաշտոնական թարգմանություններ, ինչպես նաև հաստատում է դրանք։ Ավելի հանգամանալից տեղեկություն հասանելի է «Թարգմանություն և թարգմանության հաստատում» հատվածում։

Այս հղմամբ ներկայացված է լեհական երդվյալ թարգմանիչների ցանկ, որոնք գրանցված են Արդարադատության նախարարի կողմից վարվող կայքէջում։

{"register":{"columns":[]}}