Հրավիրում ենք ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին
եթե դուք նորարարար եք, ծրագրավորող կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատեր և մտորում եք Լեհաստան տեղափոխվելու մասին:
Աջակցություն`Համապարփակ փաթեթ, որը վերաբերում է Լեհաստանի Հանրապետության տարածք տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, ստարտափների և այլ ընկերությունների դյուրին տեղափոխմանը: Շնորհիվ ծառայությունների փաթեթիկկարողանաք, մասնավորապես, պարզել` ինչպես արագ և արդյունավետ բիզնես սկսել Լեհաստանում, աջակցություն ստանալ աշխատակիցների և նրանց ընտանիքների տեղափոխման հարցում, ինչպես նաև ստանալ իրավաբանական խորհրդատվություն և արտոնագրային աջակցություն «business concierge» բանաձևով: Բացի այդ, ֆիզիկական անձանց և ընկերությունների համար գործելու են դյուացումներ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Հատուկ տնտեսական գոտիների հետ կապի համար, որոնք ակտիվորեն միացան դեպի Լեհաստան տեղափոխվող աշխատողների և նրանց ընտանիքների համար առաջարկի պատրաստման գործին` ստեղծելով ժամանակավոր գրասենյակային և բնակելի տարածքներ: Լրացուցիչ` լեհական դպրոցներում ուսումը շարունակող երեխաներն իրավունք են ունենալու օգտվել լեհերեն լեզվի ուսուցման լրացուցիչ ժամերից: Փաթեթի բաղադրիչներից մեկը նաև աջակցությունն է միավորելու գործարարներին ներդրողների հետ, ինչպես նաև հետազոտական և զարգացման (R&D) գործունեության նպատակով դրամաշնորհների հետ:
Ստեղծել ենք հատուկ հեռախոսային կապ:
Թեժ գիծ: +48 22 334 99 77 (from 8:00 to 16:00 (CET), 5 days a week)
Էլ. հասցե`
pbh@paih.gov.pl
{"register":{"columns":[]}}