Հետազոտության, զարգացման և նորարարության հետ կապված արտոնությունների նկարագիր
IP Box
IP Box-ը հարկային արտոնություն է այն ձեռնարկատերերի համար, ովքեր առևտրայնացնում են մտավոր սեփականության իրավունքները (IP), որոնք ձեռք են բերվել իրենց սեփական հետազոտության և զարգացման գործունեության արդյունքում կամ այլ կազմակերպություններից գնված, բայց հարկ վճարողի կողմից արտոնագրված հետազոտության և զարգացման ծառայություններից: Այն ձեռնարկությունների դեպքում, որոնցում IP-ին արժեքի կարևոր կրողն է, որի շուրջ կենտրոնացվում են եկամուտները, IP Box-ը կբերի չափելի հարկային արտոնություններ եկամտահարկի արդյունավետ դրույքաչափի (մինչև 5%) նվազեցման միջոցով: Բոլոր գործարարները, անկախ իրենց ձեռնարկության չափերից, կարող են օգտվել արտոնությունից:
IP Box-ից օգտվելու պարտադիր նախապայման է այն պահանջը, որ հարկ վճարողը պարտավոր է իրականացնել հետազոտական և զարգացման գործունեություն` անմիջականորեն կապված մտավոր սեփականության իրավունքի ստեղծման կամ կատարելագործման հետ: Իրավական ակտերը մանրակրկիտ սահմանում են այդ իրավունքների կատալոգը:
Մտավոր սեփականության բացառիկ իրավունքներն են մասնավորապես՝ գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի գրանցման արտոնագրերը, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին իրավունքը, դեղագործական արտադրանքների և անասնաբուժական դեղամիջոցների գրանցման իրավունը, համակարգչային ծրագրի նկատմամբ հեղինակային իրավունքը:
Հետազոտության և զարգացման համար կատարվող աշխատանքներին ուղղված արտոնություններ
Արտոնությունը գործում է բոլոր սուբյեկտների նկատմամբ (CIT և PIT հարկատեսակը վճարողներին), անկախ իրենց չափից, որոնք հետազոտական և զարգացման աշխատանքներ են իրականացնում: Արտոնությունը թույլ է տալիս կրկնակի նվազեցնել հետազոտության և զարգացման ծախսերը` նախ դրանք հանվում են որպես գործառնական ծախսեր (100%), ապա նաև 100%-ով հանվում արդեն հաշվարկված հարկային բազայից (եկամուտից): Բացառիկ ծախսեր են համարվում`
-
աշխատանքի ընդունման համար ֆինանսական պարտավորությունները (աշխատավարձը)` աշխատանքային պայմանագիր կամ հավասարազոր պայմանագիր, կապալառուի պայմանագիր կամ գործարքային պայմանագիր, ինչպես նաև այդ պարտավորություններից բխող հանրային ապահովագրության ուղղված ծախսերը;
-
հետազոտական և զարգացման գործունեության ծավալման հետ անմիջականորեն կապված նյութերի և հումքի ձեռքբերման հետ կապված ծախսերը;
-
փորձաքննության, կարծիքների, խորհրդատվական ծառայությունների և նման այլ ծառայությունների, ինչպես նաև պայմանագրով ամրագրված գիտական միավորի կողմից տրամադրված կամ իրականացված գիտական հետազոտությունների արդյունքների ձեռքբերմանն ուղղված ծախսերը` համաձայն հետազոտական և զարգացման գործունեության իրականացման կարիքներին ուղղված ուսուցման ֆինանսավորման մասին օրենքի;
-
բացառապես հետազոտական և զարգացման գործունեության ծավալման համար կիրառվող գիտական և հետազոտական սարքավորումների վճարովի հիմունքով օգտագործումից առաջացած ծախսերը, եթե տվյալ օգտագործումը չի բխում երրորդ կազմակերպության հետ կնքված պայմանագրից;
-
արտոնագրի, օգտակար մոդելի պաշտպանության իրավունքի, արդյունաբերական նմուշի գրանցման իրավունքների ձեռքբերմանը և պահպանմանն ուղղված ծախսերը;
-
հարկային տարում իրականացված հիմնական միջոցներից դուրսգրված ամորտիզացիոն ծախսերը, ինչպես նաև հետազոտական և զարգացման գործունեությամբ պայմանավորված ոչ նյութական և իրավական արժեքներից բխող ծախսերը` բացառությամբ առանձին սեփականություն հանդիսացող մարդատար ավտոմեքենաների, շինությունների, շենքերի և տարածքների օգտագործումից բխող ծախսերի;
-
գիտահետազոտական գործունեության ծավալման նպատակով մասնագիտացված սարքավորումների` մասնավորապես լաբորատոր անոթների, սպասքի, ինչպես նաև չափիչ սարքերի, ձեռքբերման հետ կապված ծախսերը;
-
ծառայությունների գնում, որը կապված է գիտահետազոտական սարքավորումների կիրառման հետ:
Ընկերությունների համար ստեղծված հիմք
Ընկերությունների համար թռիչքուղին այն իրավական լուծումների ամբողջությունն է, որը սահմանվել է հատկապես այսպես կոչված «Բիզնեսի սահմանադրության» շրջանակներում, որը նվազեցնում է ձեռնարկատերերի հանրային բեռը զարգացման առաջին փուլում, ինչպես նաև ի համեմատություն առավել փոքր ձեռնարկատերերի: Այն բաղկացած է 4 հիմնական սյուններից.
-
Չգրանցված գործունեություն. այն անձիք, ովքեր զբաղվում են փոքր բիզնեսով, որի ամսական եկամուտը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի կեսը, ստիպված չեն գրանցվել Տնտեսական գործունեության մասին կենտրոնական ռեգիստրի և տեղեկատվության համակարգում (CEIDG): Սրանով իսկ նրանք չեն դիտարկվում որպես «սովորական» գործարարներ. նրանք պարտավոր չեն գլխավորապես վարեն բարդ հաշվապահության կամ վճարեն հանրային և առողջապահական ծառայություններից ուղղված հարկեր: Նման գործունեության ծավալումը ռիսկի առկայություն մտահոգ գործարարներին հնարավորություն է տալիս ստուգելու` արդյոք իրենց բիզնես ծրագիրը հեռանկարային է:
-
«Արտոնություն բիզնես մեկնարկի համար». Անձիք, ովքեր իրենց տնտեսական գործունեությունն առաջին անգամ են գրանցում կամ հերթական անգամը գործունեության վերջին փակումից կամ դադարեցումից հետո առնվազն 60 ամիս անց, առաջիկա 6 ամիսների ընթացքում ազատվում են հանրային ապահովագրությանը ենթակա լինելու պարտավորությունից: Այս լուծումն ունի կամընտրական բնույթ, սակայն դրանից օգտվում է առավել քան հետաքրքրվածների 70%-ը: Հաշվարկվել է, որ շնորհիվ այս արտոնության մոտավորապես 8 մլրդ զլոտի կմնա ձեռներեցների գրպանում 10 տարվա ընթացքում;
-
«Սոցիալական ապահովագրության հաստատություն (ZUS)». «Բիզնես մեկնարկի համար արտոնությունից» օգտվելուց հետո (կամ դրանից հրաժարվելուց) ձեռներեցները 24 ամիս կարող են սոցիալական «ապահովագրական» վճարների փոխարեն (2020 թ.-ին ամսական գրեթե 1000 զլոտի) վճարել իրենց կողմից սահմաված չափով հարկեր, սակայն ոչ պակաս, քան նվազագույնը (2020 թ.-ին ամսական գրեթե 250 զլոտի);
-
«Փոքր ZUS Plus». - փոքր ձեռնարկատերերի դեպքում սոցիալական ապահովագրության վճարները «միանվագ» չեն, այլ հաշվարկվում են նախորդ տարվա միջին ամսական եկամտի համամասնությամբ: «Փոքր ZUS Plus»-ի օգտագործման պայմանն առաջին հերթին տարվա ընթացքում 120 000 զլոտիից ավել եկամուտի չգերազանցելն է: Այս եղանակով կրճատված ներդրումները կարող են վճարվել 3 տարի ժամկետով `յուրաքանչյուր 5 տարվա ընթացքում: Այս սահմանափակումը կապված է կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ ստաժ հավաքելու անհրաժեշտության հետ: Ավելի քան 300,000 ձեռնարկատեր կարող է օգտվել «Փոքր ZUS Plus»-ից: 10 տարվա հեռանկարում նրանց խնայողությունները կկազմեն մոտավորապես 13 միլիարդ զլոտի:
Ռոբոտիզացման համար արտոնություն (նախագիծ)
Արտոնության գաղափարը.
- արտոնությունը պետք է տարածվի ինչպես CIT, այնպես էլ PIT հարակտուներին:
- Այն ենթադրում է հարկային բազայից հիմնական ներդրումների ծախսերի 50%-ի լրացուցիչ հանում:
- Հարկային մեղմացումը կկիրառվի հարկային տարվա ավարտից հետո եկամտահարկի հայտարարագրի ներկայացումից հետո:
- Արտոնությունից օգտվող շահառուն հաջորդիվ իրավունք կունենա ամորտիզացիոն ծախսերի նորմալ նվազեցմանը:
- Արտոնությունից կարող են օգտվել բոլոր ընկերություններն`անկախ իրենց չափերից:
- Արտոնությունը վերաբերելու է գործարանային նոր ռոբոտներին և հիմնական միջոցներին: Բացառիկ ծախսերը ընդգրկելու են արդյունաբերական ռոբոտաշինության և այլ հիմնական միջոցների գնումների հետ կապված ծախսերը, որոնք ուղղակիորեն և ֆունկցիոնալորեն առնչվում են տվյալ ռոբոտին (ռոբոտի կմախքը, աշխատանքի անվտանգության և հիգիենայի պահպանման տարրեր), վերապատրաստմանը, ոչ նյութական ակտիվներին, որոնք անհրաժեշտ են ռոբոտի և մեքենայի ճիշտ գործարկման համար: Բացառիկ ծապսերը ընդգրկելու են արդյունաբերական ռոբոտների ֆինանսական լիզինգի և այլ հիմնական միջոցների կամ ոչ նյութական ակտիվների ֆինանսական վարձակալության վարձը, եթե վարձակալության հիմնական ժամկետի ավարտից հետո ֆինանսավորող կողմը այդ հիմնական միջոցների կամ ոչ նյութական ակտիվների սեփականությունը փոխանցում է օգտագործողին:
- Ակտերը կներառեն արդյունաբերական ռոբոտի սահմանումը` ավտոմատ կառավարվող, ծրագրավորվող, բազմաշխատող, առնվազն 3 աստիճանի ազատությամբ ստացիոնար կամ շարժական մեքենա, որը ունի մանիպուլացիոն կամ լոկոմոտիվ հատկություններ, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել այն արդյունաբերական նպատակներով:
- Արտոնությունից օգտվելու պայմանը կլինի այն պահանջը, որ ռոբոտը.
- թվային ձևաչափով փոխանակվի տվյալներով կառավարող և դիագնոստիկ կամ մոնիթորինգ իրականացնող սարքավորումների հետ`նպատակ ունենալով հեռակառավարել, ծրագրավորել մոնիթորինգ և դիագնոստիկա իրականացնել;
- այն պետք է միացված լինի հեռահաղորդակցական համակարգերի հետ, որոնք առավել արդյունավետ կդարձնեն հարկատուի արտադրական գործընթացները` հատկապես արտադրանքի կառավարման, ծրագրավորման կամ նախագծման համակարգերի հետ;
- վերահսկելի լինի սենսորների, տեսախցիկների կամ նմանատիպ սարքերի միջոցով;
- այն ինտեգրված լինի հարկատուի արտադրության ցիկլում գտնվող այլ մեքենաների հետ:
- Արտոնության տևողությունը 5 տարի է, այսինքն` ծախսերը պետք է կատարվեն 2021-2025 թվականներին:
- Արտոնությունը կարող է տարածվել 6 տարի ժամկետով, ինչը նշանակում է, որ վերջին ծախսերը կարող են դուրս գրվել 2031 թ-ին:
Կապ
Ստեղծել ենք հատուկ հեռախոսային կապ
- Գելառուս ձեռնարկատերերին և իրենց ընտանիքներին տրամադրվող աջակցության մասին ռուսերեն, անգլերեն և լեհերեն լեզուներով տեղեկատվություն (ինչը՞, որտե՞ղ, ինչպե՞ս, ե՞րբ)
-
Օգնականի նշանակում, ով կաջակցի տեղափոխման ողջ գործընթացին
Թեժ գիծ +48 22 70-343-70 (from 8:00 to 16:00 (CET), 5 days a week)
Էլ. հասցե`pbh@paih.gov.pl