ԼԵՀԱՍՏԱՆԸ ԸՆՏՐԵԼՈՒ ԼԱՎ ԱՌԻԹՆԵՐ
Անվտանգություն և հյուրընկալություն
Օտար երկրում ներդրումներ կատարելը երբեմն նշանակում է աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների վերաբնակեցում: Նման որոշում կայացնելը երբեք դյուրին չէ: Այնուամենայնիվ, Լեհաստանում օտարերկրացիների աշխատանքի ընդունման կանոնների վերջին փոփոխությունները դյուրացնում են օտարերկրացիների մուտքը մեր աշխատաշուկա: Ընդլայնվել է այն անձանց խումբը, ովքեր կարող են աշխատել առանց թույլտվության, ինչպես նաև պարզեցվել են համապատասխան թույլտվություններ ստանալու ընթացակարգերը:
Լեհաստան. Եվրոպայի սիրտը
Լեհաստանը տեղակայված է Եվրոպայի կենտրոնում, ինչն այն դարձնում է կատարյալ վայր բիզնես գործունեություն իրականացնող ընկերությունների համար, ովքեր ցանկանում են իրենց արտադրանքն արտահանել ինչպես Արևելք, այնպես էլ Արևմուտք: Ներդրողները Լեհաստանում կարող են օգտվել մեր կայուն տնտեսական դիրքից, ինչպես նաև Եվրամիությանն անդամակցությունից: Մեր դիրքը նաև շատ գրավիչ է նյութատեխնիկական ապահովման տեսանկյունից: Լեհաստանում Արևելքը հանդիպում է Արևմուտքին: Լեհաստանը Եվրոպայի հյուսիսը հարավի հետ կապող ենթակառուցվածքային նախագծերի մի մասն է:
Տնտեսական կայունություն և ճգնաժամերի նկատմամբ դիմադրություն
Վերջին երեք տասնամյակների ընթացքում Լեհաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի արագ, քան Եվրոպայի որևէ այլ երկրի ՀՆԱ-ն: 1989 թվականից սկսած Լեհաստանը միայն մեկ անգամ է տնտեսական անկում ապրել և գեթ մի քանի ամսով` 2001 թվականին: Մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի և մրցունակության շնորհիվ նույնիսկ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պայմաններում ՀՆԱ-ի աճը չդադարեց: Ավելին, Եվրահանձնաժողովի գնահատմամբ, 2020 թվականին մեր տնտեսությունը կկրճատվի ընդամենը 4,6 տոկոսով` կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով: Հետևաբար, Լեհաստանի տնտեսական անկումը, հավանաբար, ԵՄ ողջ տարածքում կլինի ամենացածրը:
Մենք բաց ենք բիզնեսի համար
Լեհաստանը բիզնես գործունեություն ծավալելու բարի համբավ է ձեռք բերել: Այս փաստը հաստատում և ապացուցում են մի շարք միջազգային զեկույցներ, ինչպիսիք են „Global Competitiveness Report 2019”, „Doing Business 2020”, „Corruption Perception Index 2019”. Լեհաստանը երկրների զգալի մասից վեր է տեղակայված, իսկ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում առաջատարներից է: Պարզի՛ր, թե ինչպես է հնարավոր Լեհաստանում ստեղծել ընկերություն:
Corruption Perception Index 2019 - Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2019թ.
Լեհաստան - 41
Չեխիա - 44
Սլովակիա - 59
Բուլղարիա - 74
Հունգարիա - 70
Ռումինիա - 74
Doing Business 2020 - Բիզնեսի ծավալման ինդեքս 2020թ
Լեհաստան - 40
Չեխիա - 41
Սլովակիա - 45
Հունգարիա - 52
Ռումինիա - 55
Բուլղարիա - 61
Global Competitiveness Report 2019 - Համաշխարհային մրցունակության զեկույց 2019թ.
Չեխիա - 32
Լեհաստան - 37
Սլովակիա - 42
Հունգարիա - 47
Բուլղարիա - 49
Ռումինիա - 51
Գիտենք` ինչպես դեպի Լեհաստան բիզնես ներգրավել
- Լեհաստանի ներդրումային գոտի. Ամբողջ Լեհաստանը դարձել է տնտեսական գոտի, որի շնորհիվ երկրի ցանկացած վայրում ներդրումներ կատարող ընկերությունները կարող են օգտվել եկամտահարկից ազատվելու հնարավորությունից: Ներդրմանը աջակցելու որոշումը կայացվում է որոշակի պահաջներ/չափանիշներ բավարարելուց հետո:
- Հետազոտության և զարգացման արտոնություններ. Ընկերությունները կարող են հարկային բազայից համապատասխան ծախսերի մինչև 200% պահպանում ունենալ (հետազոտությունների և զարգացման կենտրոնների դեպքում ` 250%) օրինակ` աշխատավարձերի, սարքավորումների օգտագործման կամ գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի ձեռքբերման հետ կապված:
- Նորարարություն. Մտավոր սեփականության իրավունքի վաճառքից ստացված եկամտի վրա գոյություն ունի արտոնյալ հարկի դրույքաչափ (5%): Արտոնյալ հարկի դրույքաչափը գործում է արտոնագրերի պաշտպանության ամբողջ ժամանակահատվածի համար և լիովին համահունչ է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մոտեցմանը:
-
Լեհաստանի տնտեսության համար էական նշանակություն ունեցող ներդրումների աջակցության ծրագիր.
Կառավարության սուբսիդավորման ծրագիրն ընկերություններին հնարավորություն է ընձեռում աջակցություն ստանալ ռազմավարական կամ նորարարական արտադրական նախագծերի կամ մասնագիտացված սպասարկման կենտրոնների համար նախատեսված ծրագրի համապատասխան ծախսերի մինչև 20% -ի չափով:
Կապ
Ստեղծել ենք հատուկ հեռախոսային կապ
-
Գեռնարկատերերին և իրենց ընտանիքներին տրամադրվող աջակցության մասին ռուսերեն, անգլերեն և լեհերեն լեզուներով տեղեկատվություն (ինչը՞, որտե՞ղ, ինչպե՞ս, ե՞րբ)
-
Օգնականի նշանակում, ով կաջակցի տեղափոխման ողջ գործընթացին
Թեժ գիծ : +48 22 334 99 77(from 8:00 to 16:00 (CET), 5 days a week)
Էլ. հասցե` : pbh@paih.gov.pl