Ծրագրի մասին
Լեհաստանն ավելի քան 30 տարի կառուցում է ժողովրդավարական, ազատ շուկայական տնտեսական հիմք` հավակնոտ և նախաձեռնող մարդկանց համար: Որպես Եվրոպական Միության 6-րդ խոշոր տնտեսություն և 1990 թվականից ի վեր գրեթե 9 անգամ տնտեսական աճ գրանցած երկիր` մենք գիտենք, թե ինչպես զարգացնել ձեռնարկատիրությունը և տնտեսությունը տաղանդների բազմազանությամբ լցնել: Այսօր, որպես անվտանգ, բիզնեսի հանգրվան, Լեհաստանը ցանկանում է կիսել իր հաջողությունները ՝ գործարկելով Poland. Business Harbour ծրագիրը: Այս անվան տակ Լեհաստանի Հանրապետության տարածքում հայերի հաջողության կառուցումը խթանող գործիքների և ծառայությունների լրակազմ է ` հիմնված գիտելիքների, ժամանակակից չափանիշների և հարևանների ու աշխարհի հետ սերտ առևտրային հարաբերությունների վրա:
Համաձայն այն ենթադրության, որ Լեհաստանում հայ ձեռնարկատերերի հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է, հրավիրում ենք ձեզ նպաստել լեհական տնտեսական հաջողություններին և համագործակել լեհական ընկերությունների հետ:
Poland. Business Harbour: Ծրագիրը համապարփակ փաթեթ է, որը դյուրացնում է ֆրիլանսերների, սկսնակ ձեռնարկություններին, ՓՄՁ-ների և խոշոր ընկերությունների ԼՀ տարածք տեղափոխվելու գործընթացը:
Ծրագիրը կազմակերպում են ՝
Վարչապետի աշխատակազմում գործող GovTech կենտրոնը,
Արտաքին գործերի նախարարությունը,
Զարգացման, աշխատանքի և տեխնոլոգիայի նախարարությունը,
Լեհաստանի ներդրումների և առևտրի գործակալությունը,
Ձեռնարկությունների զարգացման լեհական գործակալությունը
Ծառայությունների փաթեթի շնորհիվ հնարավոր է պարզել` ինչպես արագ և արդյունավետ կերպով գործարարական գործունեություն սկսել Լեհաստանում, աջակցություն ստանալ աշխատողների և նրանց ընտանիքների տեղափոխման հարցում կամ իրավաբանական ու մուտքի արտոնագրին առնչվող օգնություն ստանալ „business concierge” բանաձևով: Բացի այդ, անհատները և ընկերությունները կարող են նաև օգտվել տեղական ինքնակառավարման մարմինների կամ Հատուկ տնտեսական գոտիների հետ կապը հեշտացնելու հնարավորությունից, որոնք ակտիվորեն մասնակցում էին տեղափոխված աշխատողների և նրանց ընտանիքների համար առաջարկի պատրաստմանը` ստեղծելով ժամանակավոր գրասենյակային և բնակելի տարածքներ: Փաթեթի տարրերից մեկը նաև գործարար-ներդրող կապի աջակցությունն է, ինչպես նաև գիտահետազոտական գործունեության համար դրամաշնորհների ապահովումը:
Բացի այդ, Լեհաստանի մի քանի տասնյակ տեխնոլոգիական ընկերություններ այցելուների համար պատրաստել են աշխատանքի հատուկ առաջարկներ՝ զուգորդված արտոնագրային արագ գործընթացով: Ընկերությունների կատալոգը հասանելի է բոլորի համար: Հրավիրում ենք հետաքրքրված ՏՏ ընկերություններին այս հղումով լրացնել համապատասխան դիմում-հայտերը և միանալ ծրագրին: Վերջինիս մասնակցում են Software Development Association Poland (SODA), ինչպես նաև Լեհաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության պալատը (PIIT).