Ժառանգական գործ․ ընդհանուր տեղեկություն
Համաձայն ներկայումս գործող կանոնակարգի՝ հյուպատոսը իրականացնում է Պետական գանձարանի ժառանգության և նվիրատվության գույքային իրավունքի ապահովման և իրագործման գործառույթներ։
Սա նշանակում է, որ ներկայումս հյուպատոսները իրականացնում են միայն ժառանգական գործեր կապված Պետական գանձարանի հետ։
Այսպիսով, հյուպատոսը իրավասություններ չունի ներկայացնելու Լեհաստանի քաղաքացիներին կամ որևէ իրավական կամ փաստացի գործողություններ ձեռնարկել ժառանգական գործի շրջանակներում։
Նման իրավասություններ չունի նաև Արտաքին գործերի նախարարությունը։
Միակ գործողությունը, որ հյուպատոսն իրավունք ունի ժառանգության մասին օրենքի շրջանակներում իրականացնել, դա դիմորդի կողմից նախապես կազմված ժառանգության ընդունման կամ դրանից հրաժարվելու մասին հայտարարության վավերացումն է, որը ժառանգը ներկայացնում է դատարան։
Եթե ժառանգության հարցերով իրավաբանական խորհրդատվություն է անհրաժեշտ, ապա կարելի է դիմել Լեհաստանում իրավաբանական խորհրդատուի կամ փաստաբանի կամ Հայաստանում տեղական իրավաբանի։ Ավելի հանգմանալից տեղեկությունը հասանելի է «Փաստաբանների, նոտարների և թարգմանիչների ցուցակ» հատվածում։
Իրավական հիմքեր
2015 թ․ հունիսի 25-ի «Հյուպատոսական օրենք» (Օրենքների ժողովածու, 2020 թ․ կետ 195՝ հետագա փոփոխություններով)