Միջպետական ժառանգական գործերի ուսումնասիրությունը 2015 թ․ օգոստոսի 17-ից հետո բացված ժառանգությունների համար
2015 թ․ օգոստոսի 17-ից սկսած Եվրամիության անդամ երկրների համար (բացի Իռլանդիայից ու Դանիայից) ուժի մեջ է մտնում Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի Թիվ 650/2012 որոշումը։ Այն էական նշանակություն ունի այլ երկրներում գտնվող լեհ քաղաքացիների և նրանց հավանական ժառանգների համար։ Այդ որոշման ընդունման նպատակն է միջպետական ժառանգական գործերի հետ կապված պարտադիր փաստաթղթային արարողությունները հեշտացումն ու միատեսակացումը։
«Միջպետականժառանգական գործերի քննություն» եզրույթը վերաբերում է գործերի, որոնցում կիրառելի են մի քանի երկրի օրենսդրային տարրեր․ օրինակ՝ մահացածը ուներ լեհական քաղաքացիություն, վերջին տարիների ընթացքում բնակվում էր Հայաստանում, իսկ ունեցվածքի մեծ մասը (օրինակ՝ անշարժ գույքը) գտնվում է, օրինակ, Չեխիայում։
Միջպետական տարր պարունակող յուրաքանչյուր ժառանգական քննության ժամանակ անհրաժեշտ է պարզել երեք հանգամանք․
- Ո՞ր դատարաններն են տվյալ գործն ուսումնասիրելու համար իրավասու,
- Ո՞ր երկրի օրենքն են պարտավոր կիրառել տվյալ գործն ուսումնասիրող դատարանները,
- Ո՞ր երկրում կիրառման ենթակա կլինի կայացված վճիռը։
Վերոնշյալ որոշման դրույթների կիրառման արդյունքում ժառանգական գործի ուսումնասիրության համար իրավասու կարող է լինել լեհական դատարանը, որը կկիրառի լեհական օրենքը (քաղաքացիական օրենսգրքի դրույթները) և վճիռը ի կատար կածվի ԼՀ տարածքում։ Սակայն կարող է այնպես լինել, որ լեհական դատարանը ստիպված լինի կիրառել հայկական օրենքը, իսկ վճիռը կկատարվի, օրինակ, Գերմանիայում։
Որոշման համաձայն՝ ժառանգական գործի ուսումնասիրության համար, որպես կանոն, իրավասու է ժառանգատուի սովորական բնակության վայրով պայմանավորված դատարանը։ Սովորական բնակության վայր է այն տեղը, որտեղ կենտրոնացված են կենսական շահերը։ Հետևաբար, այս եզրույթը չի ներառում, օրինակ, արձակուրդային մեկնման, գործուղման կամ կարճաժամկետ պայմանագրի իրականացման ժամանակ արձանագրված մահվան դեպքերը։
Եթե մահվան պահին ժառանգատուն չի ունեցել սովորական բնակության վայր ԵՄ ոչ մի անդամ երկրում, ապա իրավասու կլինի ունեցվածքի տեղակայման վայրով պայմանավորված ԵՄ անդամ պետության դատարանը` պայմանով, որ մահվան պահին ժառանգատուն տվյալ ԵՄ պետության քաղաքացի էր կամ չլինելով նրա քաղաքացին այդ երկրում ունեցել է առնվազն սովորական բնակության վայր (ժառանգության գործի` դատարանում ուսումնասիրելուց ոչ վաղ, քան 5 տարի առաջ): Սա նշանակում է, որ, օրինակ, եթե լեհ քաղաքացին Լեհաստանից մեկնել է 4 տարի առաջ և այստեղ թողել է ժառանգության գույք, բայց մահացել է Հայաստանում, ապա ժառանգական գործի ուսումնասիրությունը կարող են իրականացնել լեհական դատարանները:
Հիշե՛ք: Եթե ժառանգատուն ներկայացնում է հայտարարություն լեհական օրենքների կիրառման վերաբերյալ (դրա վերաբերյալ ստորև), ապա նրա ժառանգները հնարավորություն ունեն ժառանգական գործը ընդդատության պայմանագրի կնքման միջոցով փոխանցել Լեհաստան, նույնիսկ եթե որոշման դրույթներից բխում է, թե որ այլ օտարերկրյա դատարանն է իրավասու։
Որպես կանոն, ժառանգական գործերում կիրառելի է այն պետության օրենքը, որը ժառանգատուի մահվան պահին հանդիսացել է այդ անձի սովորական բնակության վայրը։ Որպես սովորական բնակության վայր պետք է ընկալել այն տեղը, որտեղ կենտրոնացված են կենսական շահերը։ Հետևաբար, այս եզրույթը չի ներառում, օրինակ, արձակուրդային մեկնման, գործուղման կամ կարճաժամկետ պայմանագրի իրականացման ժամանակ արձանագրված մահվան դեպքերը։
Ընդ որում, անհրաժեշտ է հիշել, որ ինքնին կիրառելի օրենքի ընտրությունը կախված չէ նրանից, թե արդյոք պետությունը, որում մահացածն ուներ սովորական բնակության վայր, ԵՄ անդամ պետություն է, թե՝ ոչ։ Սա նշանակում է, որ գործը քննող լեհական դատարանը այն դեպքում, եթե հաստատի, որ սովորական բնակության վայր է եղել Հայաստանը, կարող է կիրառել հայկական օրենքը, այլ ոչ՝ լեհականը։ Բացառիկ դեպքերում, երբ գործի հանգմանաքներից ակնհայտ է դառնում, որ մահվան պահին ժառանգատուն ավելի սերտ կապեր է ունեցել այլ պետության հետ, քան իր սովորական բնակության երկիրը, ապա այդ այլ պետության օրենքն է կիրառելի ժառանգական գործն ուսումնասիրելիս։
Հայաստանում բնակված Լեհաստանի քաղաքացու ժառանգության վերաբերյալ գործը հայկական օրենքով քննելու վտանգից խուսափելու համար հնարավոր է ներկայացնել հայտարարություն առ այն, որ որպես կիրառելի օրենք ընտրվում է այն երկրի օրենքը, որի քաղաքացին է հանդիսանում ընտրության կայացման պահին տվյալ անձը։ Նման հայտարարություն կարող է պարունակել, օրինակ, կտակը։
Լեհական օրենքը որպես կիրառելի օրենք ընտրելու հայտարարության նմուշ․
«Գործելով համաձայն Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի՝ իրավազորության, կիրառելի օրենքի, որոշումների ճանաչման և կատարման, ժառանգության ընդունմանը վերաբերող վարչական փաստաթղթերի ընդունման և կատարման, ինչպես նաև՝ կտակների եվրոպական վավերացման մասին Թիվ 650/2012 որոշման 22-րդ հոդվածի (ԵՄ օրենքների ժողովածու L 2012 թ․, № 201, կետ 107՝ հետագա ուղղումներով)՝ հայտարարում եմ, որ ընտրում եմ լեհական օրենքը, որն ընտրություն կատարելու պահի դրությամբ ունեցած իմ քաղաքացիության պետության օրենքն է, որպես օրենք, որին ընդդատյա է ինձնից հետո ժառանգությանը վերաբերող հարցերի ամբողջականությունը»։
Նման, այսինքն՝ լեհական օրենքի ընտրության մասին, հայտարարության դեպքում՝ այդ անձի ժառանգները հնարավորություն ունեն ժառանգական գործը ընդդատության պայմանագրի կնքման միջոցով փոխանցել Լեհաստան, նույնիսկ եթե որոշման դրույթներից բխում է, թե որ այլ օտարերկրյա դատարանն է իրավասու։
Ժառանգության իրավունքի եվրոպական վկայագիր
Սույն որոշումը նախատեսում է ժառանգության իրավունքի եվրոպական վկայագրի ինստիտուտը։ Այն որոշման կողմ հանդիսացող այլ անդամ պետությունում ժառանգության իրավունքի կամ ժառանգության գույքի առանձին տարրերի նկատմամբ իրավունքի հաստատումն է։
Ավելի հանգամանալից տեղեկություն այս հարցի շուրջ կարելի է ստանալ Քաղաքացիական հայցերով Եվրոպական դատական ատլասի կայքէջում։
Ժառանգական գործերում կարող է անհրաժեշտ լինել իրավաբանական խորհրդատուի կամ փաստաբանի ծառայություններ Լեհաստանում կամ Հայաստանում։ Հայաստանում գործող փաստաբանական գրասենյակների ցուցակը հասանելի է «Փաստաբանների, նոտարների և թարգմանիչների ցուցակ» հոդվածում։
Իրավական հիմքեր
Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի՝ իրավազորության, կիրառելի օրենքի, որոշումների ճանաչման և կատարման, ժառանգության ընդունմանը վերաբերող վարչական փաստաթղթերի ընդունման և կատարման, ինչպես նաև՝ կտակների եվրոպական վավերացման մասին Թիվ 650/2012 որոշման 22-րդ հոդվածի (ԵՄ օրենքների ժողոցվածու L 201, 2012 թ․հուլիսի 27, էջ 107 - 134՝ հետագա փոփոխություններով)