Ժառանգության ընդունման կամ դրանից հրաժարվելու մասին հայտարարություն
Որտե՞ղ կարելի է դիմել
Ստորագրության հաստատումը հետևյալ հայտարարությունների դեպքում՝
ա) ժառանգության ուղղակի ընդունում՝ առանց պարտքերի համար պատասխանատվության սահմանափակման,
բ) ժառանգության ընդունում գույքագրման արտոնությամբ՝ պարտքերի համար պատասխանատվության սահմանափակումով ժառանգական գույքի արժեքի սահմաններում,
գ) ժառանգությունից հրաժարում,
կարող ես կատարել պատկան հյուպատոսական տարածաշրջանի ԼՀ հյուպատոսական հիմնարկում։
Որպեսզի հայտարարությունը լինի արդյունավետ, անհրաժեշտ է այն հաստատումից հետո նաև ներկայացնել ժառանգության գործով զբաղվող դատարան, այսինքն՝ ժառանգատուի վերջին սովորական բնակության վայրով պայմանավորված դատարան, կամ, եթե Լեհաստանում նրա վերջին սովորական բնակության վայրը պարզել հնարավոր չէ, ապա ժառանգության գույքի կամ նրա մասի տեղակայման վայրով պայամանվորված դատարան, սակայն եթե այդ վայրն էլ հնարավոր չէ պարզել, ապա մայրաքաղաք Վարշավայի շրջանային
Արդյո՞ք անհրաժեշտ է անձամբ ներկայացնել դիմում-հայտը
Այո՛, փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել անձամբ։
Ինչպե՞ս հերթագրվել
Հերթագրման համար անհրաժեշտ է զանգահարել Երևանում ԼՀ դեսպանության Հյուպատոսության և Պոլոնիայի հարցերով բաժին (+374 10 54 24 97) կամ գրել էլ․ փոստի հասցեով՝ erywan.amb.wk@msz.gov.pl
Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել
ա) վավեր անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ,
բ) ժառանգության ընդունման կամ դրանից հրաժարվելու մասին հայտարարություն,
Հիշե՛ք, որ հայտարարությունն անհրաժեշտ է ստորագրել անձամբ հյուպատոսի ներկայությամբ։
գ) ստորագրության իսկության հաստատման վերաբերյալ դիմում,
դ) եթե ժառանգության ընդունման կամ դրանից հրաժարվելու մասին հայտարարություն ներկայացվում է անչափահասի անունից, ապա պարտադիր է լրացուցիչ ներկայացնել նաև անչափահասների խնամակալության գործերով զբաղվող դատարանի կողմից տրված թույլտվություն, քանի որ այս գործողությունները գերազանցում են երեխայի սեփականության տնօրինման սովորական սահմանները։ Նման թույլտվության տրման համար դիմումը ծնողը ներկայացնում է երեխայի բնակության վայրով պայմանավորված անչափահասների խնամակալության գործերով զբաղվող դատարան։
Հայտարարությունների նմուշներ․
- Ժառանգությունից հրաժարման հայտարարության նմուշ
- Անչափահասի անունից ժառանգությունից հրաժարման հայտարարության նմուշ՝ մեկ ծնողի կողմից ներկայացված
- Անչափահասի անունից ժառանգությունից հրաժարման հայտարարության նմուշ՝ երկու ծնողի կողմից ներկայացված
Ուշադրությո՛ւն։ Վերոնշյալ հայտարարությունները ծառայում են որպես պարզապես օրինակ և հայտարարությունների բովանդակությունը ամեն անգամ պետք է լինի համահունչ գործի առանձնահատկությանը։
Որքա՞ն է կազմում վճարը
Ժառանգության ընդունման կամ դրանից հրաժարվելու մասին հայտարարություն մեջ ստորագրության իսկության հաստատման համար վճարը կազմում է 30 եվրո:
Վճարը կատարվում է դիմումի ներկայացման պահին` հյուպատոսական հիմնարկի դրամարկղում։ Վճարը ընդունվում է եվրոյով` կանխիկ:
Ինչպիսի՞ն են իրականացման ժամկետները
Տվյալ դիմումի իրացման ժամկետները կսահմանվեն փաստաթղթերի հանձնման պահին։
Ի՞նչպես է հանձնվում փաստաթուղթը
Փաստաթուղթը վերցվում է անձամբ։
Ինչպե՞ս կարելի է վճռափոխության համար դիմել
Գործառույթի կատարումը մերժելու դեպքում հյուպատոսը տրամադրում է որոշում, ընդդեմ որի այդ որոշումը ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում կարելի է բողոք ներկայացնել Արտաքին գործերի նախարարին․ բողոքը ներկայացվում է որոշում կայացրած հյուպատոսի միջնորդությամբ։
Առավել հաճախակի տրվող հարցեր
Ի՞նչ է նշանակում առանձին հայտարարությունների ներկայացումը։
Ժառանգությունից հրաժարման հայտարարության ներկայացումը հանգեցնում է հավանական ժառանգական պարտքերի համար պատասխանատվության բացակայությանը, ինչպես նաև՝ ժառանգատուի կողմից կտակվող ակտիվների նկատմամբ գույքային իրավունքի կորստի։ Այլ կերպ ասած, ժառանգը չի ստանում ժառանգական գույք, բայց ոչ էլ կրում է պատասխանատվություն պարտքերի համար։ Ժառանգը, որը հրաժարվել է ժառանգությունից, զրկվում է ժառանգության իրավունքից, այնպես կարծես թե ժառանգության բացման պահին արդեն իսկ կենդանի չէ, իսկ նրա տեղը զբաղեցնում են հաջորդ հերթի ժառանգները։
Ժառանգության ուղղակի ընդունման հայտարարության ներկայացումը հանգեցնում է հավանական ժառանգական պարտքերի համար ամբողջական պատասխանատվության, ինչպես նաև՝ իրավունք է տալիս ժառանգին հատկացվող ժառանգության զանգվածի նկատմամբ ժառանգական իրավունք։
Ժառանգության ընդունումը գույքագրման արտոնությամբ նշանակում է պարտքերի համար պատասխանատվության սահմանափակում ժառանգական գույքի արժեքի սահմաններում։
Ի՞նչ հետևանքներ կառաջանան, եթե չներկայացնեմ ժառանգության վերաբերյալ որևէ հայտարարություն։
Քաղաքացիական օրենսգրքի դրույթների համաձայն, եթե ժառանգը նախանշված ժամկետներում որևէ հայտարարություն չի ներկայացնում, ապա դա նշանակում է գույքագրման արտոնությամբ ժառանգության ընդունում, այսինքն՝ պարտքերի համար պատասխանատվության սահմանափակում ժառանգական գույքի արժեքի սահմաններում։
Մայրիկիս ժառանգության նկատմամբ ներկայացրել եմ ժառանգությունից հրաժարման հայտարարություն։ Այժմ ժառանգությունն անցել է իմ զավակներին։ Ի՞նչ ժամկետներում կարող եմ նրանց անունից ժառանգությունից հրաժարման հայտարարություն ներկայացնել։ Քանի որ դեռ պետք է ստանամ նաև անչափահասների խնամակալության գործերով զբաղվող դատարանի կողմից տրված համաձայնություն։
Հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել քո կողմից ժառանգությունից հրաժարման հայտարարություն ներկայացնելուց վեցամսյա ժամկետում։ Այնուամենայնիվ, անչափահասների խնամակալության գործերով զբաղվող դատարան անչափահասների անունից ժառանգությունից հրաժարման հայտարարության վերաբերյալ համաձայնություն տրամադրելու դիմում ներկայացնելու դեպքում (համաձայն Լեհաստանի Գերագույն դատարանի III CSK 352/14 և V CSK 686/14 գործերով 2015 թ․ մայիսի 28-ին և սեպտեմբերի 24-ին կայացրած որոշումների) այդ վերոնշյալ վեցամսյա ժամկետն ընդհատվում է։ Հետագայում՝ անչափահասների խնամակալության գործերով զբաղվող դատարանի կողմից անչափահասների անունից ժառանգությունից հրաժարման հայտարարության վերաբերյալ համաձայնություն տրամադրելու որոշման ուժի մեջ մտնելուց հետո այս ժամկետը վերսկսվում է։
Հայրիկիս ժառանգության նկատմամբ ներկայացրել եմ ժառանգությունից հրաժարման հայտարարություն։ Ժառանգության իրավունքն անցել է եղբորս։ Գիտեմ, որ ինչ-որ հայտարարություն պիտի ներկայացնեմ Լեհաստանում։ Արդյո՞ք, եթե իմ կողմից ներկայացվող ժառանգությունից հրաժարման հայտարարությունը ուղարկեմ շրջանային դատարան, գործը «կարգավորված» կլինի։
Ո՛չ։ Ժառանգությունից հրաժարման քո սեփական հայտարարությունը պետք է ներկայացնես ժառանգական գործերով զբաղվող դատարան, որը սովորաբար լինում է ժառանգատուի վերջին սովորական բնակության վայրով պայմանավորված դատարանը։ Անչափահասի անունից ժառանգությունից հրաժարման հայտարարություն ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է ստանալ անչափահասների խնամակալության գործերով զբաղվող դատարանի կողմից տրված համաձայնություն և այն անչափահասի անունից ժառանգությունից հրաժարման հայտարարության հետ ներկայացնել ժառանգական գործերով զբաղվող դատարան։ Սրանք գործերի երկու տարբեր տեսակներ են: Առաջինները՝ ժառանգության վերաբերյալ հայտարարության դիմումները ուսումնասիրվում են շրջանային դատարանի քաղաքացիական բաժնի կողմից, իսկ երկրորդի դեպքում՝ անչափահասների խնամակալության գործերով զբաղվող դատարանի համաձայնությունը՝ շրջանային դատարանի ընտանիքի և անչափահասների հարցերով զբաղվող բաժնի կողմից։
Ես ունեմ երկու երեխա և եղբայր ու քույր։ Եղբայրս բնակվում է Լեհաստանում։ Արդյո՞ք հեշտության և արագության համար կարող եմ ուղղակի հրաժարվել ժառանգությունից հօգուտ եղբորս։ Նա երկրում կկարգավորի պարտադիր փաստաթղթային արարողությունները։
Հնարավոր չէ հրաժարվել ժառանգությունից հօգուտ կոնկրետ մարդու՝ ժառանգման հերթի իրավունքի շրջանցումով։ Հյուպատոսը կմերժի նման գործողության կատարումը, քանի որ այն հակասում է օրենքին։