In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.

Միջպետական ժառանգական գործերի ուսումնասիրությունը մինչև 2015 թ․ օգոստոսի 17-ը բացված ժառանգությունների համար

«Միջպետական ժառանգական գործերի քննություն» եզրույթը վերաբերում է գործերի, որոնցում կիրառելի են մի քանի երկրի օրենսդրային տարրեր․ օրինակ՝ մահացածը ուներ լեհական քաղաքացիություն, վերջին տարիների ընթացքում բնակվում էր Հայաստանում, իսկ ունեցվածքի մեծ մասը (օրինակ՝ անշարժ գույքը) գտնվում է, օրինակ, Չեխիայում։

Միջպետական տարր պարունակող յուրաքանչյուր ժառանգական իրավահարաբերությունների քննության ժամանակ անհրաժեշտ է պարզել երեք հանգամանք․

  • Ո՞ր դատարաններ են իրավասու ուսումնասիրելու տվյալ գործն,
  • Ո՞ր երկրի օրենքն են պարտավոր կիրառել տվյալ գործն ուսումնասիրող դատարանները,
  • Ո՞ր երկրում կիրառման ենթակա կլինի կայացված որոշումը։

Մինչև 2015 թ․ օգոստոսի 17-ը բացված ժառանգությունների դեպքում (ժառանգության բացման ամսաթիվ է համարվում ժառանգատուի մահվան օրը)՝ ժառանգական գործի ուսումնասիրության համար իրավասու է լինելու լեհական դատարանը՝ պայմանով, որ մահվան պահին ժառանգատուն եղել է Լեհաստանի քաղաքացի կամ Լեհաստանում ունեցել է բնակության կամ մշտական կացության վայր։ Դեռ ավելին, նույնիսկ եթե չի եղել Լեհաստանի քաղաքացի և չի բնակվել Լեհաստանում, ապա այն պարագայում, որ ժառանգության գույքy կամ նրա զգալի մասը գտնվում են Լեհաստանի Հանրապետության տարածքում կամ ունեցվածքի բաղկացուցիչ մասն է կազմում Լեհաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքը, ապա լեհական դատարանները նույնպես կունենան իրավասություններ ժառանգական գործը ուսումնասիրության համար։

 Մինչև 2015 թ օգոստոսի 17-ը բացված ժառանգությունների դեպքում կիրառելի է ժառանգատուի մահվան պահին նրա համար հայրենիքի օրենքը՝ այսինքն այն երկրի օրենքը, որի քաղաքացին է ժառանգատուն։ Սակայն եթե ժառանգատուն մահվանից առաջ ներկայացրել է հայտարարություն, օրինակ, կտակում, առ այն, որ իր գործի քննությունը հանձնում է այդ հայտարարաթյան ներկայացման կամ մահվան պահին իր մշտական բնակության վայրով պայմանավորված օրենքին, ապա ժառանգական գորժի ուսումնասիրությունը կկայանա հենց այդ օրենքի շրջանակներում։

Հիշե՛ք։ Մինչև 2015 թ օգոստոսի 17-ը բացված ժառանգությունների վերաբերյալ ժառանգական գործով որոշումների իրագործելիությունը ամեն անգամ պետք է հաստատել այն երկրում, որում տվյալ որոշումը պիտի իրագործվի։

Ժառանգական գործերում կարող են անհրաժեշտ լինել իրավաբանական խորհրդատուի կամ փաստաբանի ծառայությունները։ Հայաստանում գործող փաստաբանական գրասենյակների ցուցակը հասանելի է «Փաստաբանների, նոտարների և թարգմանիչների ցուցակ» հատվածում։

{"register":{"columns":[]}}